Էնցոն դեռևս դեռահաս է, բայց արդեն շատ հայտնի է համացանցում: Զիդան ազգանունով այս պատանու խաղը ընդդեմ «Բարսելոնայի», որը կայացել է 2007 թվականին միջմայրցամաքային գավաթի շրջանակներում, առ այսօր դիտել է 4,83 մլն մարդ:
Ապրիլի 12-ին կայացած եզրափակչում փայլեց Էնցոն ու սկսեց ձեռք բերել փառք, քանի որ նրա անունը դրանից հետո սկսել է շատ հաճախ հայտնվել տարբեր ԶԼՄ-երի նյութերում: Դա ֆանտաստիկ քայլ է: Նրա հիանալի դրիբլինգը ու հեռահար հարվածով խփած գոլը այդ օրվանից հետո սկսվեց շատ հաճախ ցուցասդրվել իսպանական հեռուստաալիքներով, ինչպես նաև ֆրանսիականներով:
Այդ խաղից հետո France 2 հեռուստաալիքը իր նորությունների թողարկումը սկսեց Էնցոյի նկարով ու մի գրությամբ. «Dans les pas de papa» (Հոր հետքերով): Նրանք մի տեսանյութ էին պատրաստել, որտեղ էկրանը կիսված էր երկու մասի, ու մեկ մասում տղայի խաղն էր, մյուսում` հոր, ու նրանք նման էին իրար ինչպես ջրի երկու կաթիլներ:
Canal+ հեռուստաալիքը նույնպես մի նյութ էր պատրաստել, բայց այս անգամ Զիդանի հրաժեշտի խաղից առաջ, որտեղ Զիզուն իր որդիների ու դստրերի հետ ֆուտբոլ էր խաղում:
«Ռեալի» երկրպագուների հետաքրքրությունը այնքան մեծ է պատանու նկատմամբ, որ նրանք ստեղծել են ինտերնետային կայք (www.enzozidane.com), որտեղ հավաքագրվում են բացառիկ նյութեր պատանու մասին: