«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի «Մուրսիայի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է կիսապաշտպան Լասան Դիարային: Այս մասին հաղորդում է "AS"-ն:
Կիսապաշտպանը մարզչի որոշմամբ բաց էր թողել իր թիմի հանդիպումները «Ատլետիկոյի» և «Միլանի» հետ: Այս անգամ էլ Ժոզե Մոուրինյոն որոշել է Պեպեին, Ռիկարու Կառվալյուին, Սամի Հեդիրային և Մեսութ Օզիլին հանգիստ տալ: Առաջիկա խաղին կընդգրկվեն նաև երկու ֆուտբոլիստներ «Ռեալի» երիտասարդական կազմից'դարպասապահ Խեսուսը և կիսապաշտպան Ալեքսը: