www.Armsport.tk
Այսօր`Ուրբաթ, 29.03.2024, 09:52



Приветствую Вас հյուր | RSS
[ Главная ] [ ] [ Регистрация ] [ Вход ]
Меню сайта

ԵՐԳԵՐ

Հարցում
Ո'ր թիմը կդառնա Իսպանիայի 2010-11թթ. առաջնության հաղթող.
javascript:; javascript:;
Ընդանուր պատասխաններ: 263

Մասնակիցներ

Ակտիվ 1
Հյուրեր 1
Գրանցված 0

Главная » 2010 » Ամիս`հոկտեմբեր » 11 » 10 ՓԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑԱԿԻՑ ԱՆԴՈՐՐԱՅԻ ՄԱՍԻՆ
21:57
10 ՓԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑԱԿԻՑ ԱՆԴՈՐՐԱՅԻ ՄԱՍԻՆ

Հոկտեմբերի 12-ին Հայաստանի հավաքականի մրցակիցն է Անդորրայի ընտրանին:

 Ընդամենը 467.63 քառակուսի կմ զբաղեցնող և 84.082 բնակիչ ունեցող այս երկրի հավաքականի ֆուտբոլիստների գլխավոր խնդիրն արտագնա հանդիպումների ժամանակ աշխատանքի վայրից բացակայելու թույլտվություն ստանալն է: Անդորրայի հավաքականի ֆուտբոլիստները շատ են սիրում ֆուտբոլը, սակայն, այնուամենայնիվ, ապահովագրական ընկերություններում, բանկերում, խանութներում աշխատանքը և ուսումը համալսարաններում շատ ավելի կարևոր է նրանց համար: Ներկայացնում ենք 10 փաստ, որը պետք է իմանալ մեր մրցակից հավաքականի մասին, որոնցում կարելի է զուգահեռներ գտնել նաև հայկական ֆուտբոլի հետ.

1. Հայաստանի և Անդորրայի հավաքականները պատմության ընթացքում հանդիպել են վեց անգամ, որից չորսը եղել է տարբեր ընտրական մրցաշարերում, իսկ երկուսը եղել են ընկերական խաղեր: Հայաստանը հաղթել է հինգ խաղում, իսկ մեկ անգամ գրանցվել է ոչ-ոքի: Խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը 13-2 է:

2. Անդորրայի առաջնության բարձրագույն խմբում, ինչպես և Հայաստանում, կա ութ թիմ: Եվս ութ թիմ մասնակցում է երկրորդ դիվիզիոնի հանդիպումներին: Անդորրայի առաջնության հանդիպումների մուտքն ազատ է: Լավագույն թիմերի մասնակցությամբ հանդիպումների ժամանակ անշլագ է լինում՝ 150-200 հոգի: Բացի այդ գոյություն ունի «Անդորրա» ֆուտբոլային ակումբը, որը գրանցված է Իսպանիայի յոթերորդ դիվիզիոնում:

3. Անդորրայի հավաքականում հանդիպում են Չավի, Պույոլ և Մանոլո Խիմենես անուններով ֆուտբոլիստներ: Նրանք նաև շփվում են Չավիի և Պույոլի լեզվով, քանի որ Անդորրայում պետական լեզուն կատալոներենն է:

4. Անդորրայի հավաքականի մարզում է Խեսուս Լուիս Ալվարես դե Էուլա տե Գերգեն կամ պարզապես Կոլդոն: Նա դեռևս չի ավարտել իր ֆուտբոլիստի կարեիրան, սակայն հավաքականում այլևս ելույթ չի ունենում: 2003-ին Կոլդոն ճանաչվել է վերջին 50 տարիների Անդորրայի լավագույն ֆուտբոլիստ: 1991-ին նա Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում որպես երկրորդ դարպասապահ դարձել է Իսպանիայի գավաթակիր:

5. Անդորրայում կա միայն մեկ մրցավար, որը ՖԻՖԱ-ի արտոնագիր ունի՝ 38-ամյա Վիլյամոար Ռոզադոսը: Ի տարբերություն իր հայրենակից ֆուտբոլիստների, բանկի աշխատակիցը սպասարկել է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի հանդիպումներ (Անդորրայի ակումբներն այդքան հեռու չեն գնացել), ինչպես նաև Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության հանդիպումներ:

6. Անդորրայում ընդհանրապես չկան ֆուտբոլային գործակալներ: Ֆուտբոլհիմնականում խաղում են ուսանողներն ու վետերանները, որոնք խաղում են Իսպանիայի ցածրագույն լիգաներում, այդ պատճառով միջնորդների կարիք չկա:

7. Ուժեղ հավաքականների դեմ հանդիպումներից առաջ ֆուտբոլիստները, առանց ամաչելու, ինքնագրեր են խնդրում:

8. Երկրում ընդամենը երկու լրատվամիջոց կա՝ Diari d’Andorra թերթը և մեկ հեռուստաընկերություն: Ինչպես և տեղի ֆուտբոլիստները, աշխատակիցներից շատերը արտահաստիքային հիմուքներով են աշխատում  և լրագրությունից բացի ուրիշ զբաղմունք էլ ունեն:

9. Անդորրայի ֆուտբոլի ֆեդերացիան ընդամենը 20 աշխատակից ունի:

10. ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում Անդորրան 202-րդ տեղն է զբաղեցնում, իսկ թիմի լավագույն ցուցանիշը գրանցվել է 2005-ի դեկտեմբերին, երբ Անդորրան բարձրացել էր 125-րդ տեղ: 14 տարվա գոյության ընթացքում հավաքականն ընդամենը երեք հաղթանակ է տարել (Ալբանիայի, Բելառուսի և Մակեդոնիայի նկատմամբ):


Totalfootball.am
www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR

Просмотров: 365 | Добавил: ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՖԵՆՈՄԵՆԸ

Զվարճալի

ԿԱՅՔԻ ԲԱՆՆԵՐԸ

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

www.footballist.ucoz.com'Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024