«Չելսիի» հարձակվող Նիկոլյա Անելկան հաստատել է իր միջազգային կարիերան ավարտելու մտադրությունը: Այս որոշումը ֆրանսիացին կայացրել է 2010թ. Աշխարհի առաջնության ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, երբ նա հայտնվեց սկանդալի կենտրոնում:
«Ես պաշտոնապես ավարտել եմ կարիերաս Ֆրանսիայի հավաքականում: Հարյուր տոկոսով համոզված եմ, որ չեմ վերադառնա: Հունիսի 19-ին տեղի ունեցածից հետո ոչ մի շանս չկա, որ կվերադառնամ»,- ասել է Անելկան:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ 31-ամյա Անելկան որակազրկվել է 18 միջազգային խաղով:
totalfootball.am
www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR