www.Armsport.tk
Այսօր`Հինգշաբթի, 25.04.2024, 21:17



Приветствую Вас հյուր | RSS
[ Главная ] [ ] [ Регистрация ] [ Вход ]
Меню сайта

ԵՐԳԵՐ

Հարցում
Ո'ր թիմը կդառնա Իսպանիայի 2010-11թթ. առաջնության հաղթող.
javascript:; javascript:;
Ընդանուր պատասխաններ: 263

Մասնակիցներ

Ակտիվ 1
Հյուրեր 1
Գրանցված 0

Главная » 2010 » Ամիս`նոյեմբեր » 15 » Արշավին. Լիվերպուլի երկրպագուները խնդրեցին հաղթել Էվերտոնին
22:08
Արշավին. Լիվերպուլի երկրպագուները խնդրեցին հաղթել Էվերտոնին

Արշավին. Լիվերպուլի երկրպագուները խնդրեցին հաղթել Էվերտոնին
Անգլիայի առաջնության 13-րդ տուրում  «Էվերտոնի» նկատմամբ տարած «Արսենալի» հաղթանակից հետո «Արսենալի»  ռուսաստանցի  լեգեոներ Անդրեյ Արշավինը խաղի վերաբերյալ իր տպավորությունների մասին է խոսել: Նա նաև ուրախություն է հայտնել այն կապակցությամբ , որ «Զենիթը» Ռուսաստանի առաջնության չեմպիոնի  տիտղոսն է նվաճել:


Կիրակի լոնդոնցիները «Հուդիսոն Փարքից» տարան վաստակած երեք միավորը'2:1: Բակարի Սանյայի և Սեսկ Ֆաբրեգասի գոլերին «Էվերթոնից» կարողացավ պատասխանել  միայն Թիմ Կեյհիլը: Անդրեյ Արշավինն իր թիմի  խփած առաջին գնդակում անուղղակի մասնակցություն ունեցավ'աչքի ընկնելով Սանյային կատարած արդյունացետ փոխանցումով:


 «Խաղը դժվար էր: Մենք լավ խաղացինք պաշտպանությունում, այդ պատճառով հաղթեցինք:  «Էվերթոնը» մարտական թիմ է, որի կազմում կան մի քանի լավ խաղացողներ: Սկզբունքորեն  նրանց  խաղը հարձակման գծում ընթեռնելի է. դրանք կառուցվում են տուգանայինում, որտեղ կան մարդիկ, ովքեր ունակ են հարձակումը եզրափակել գլխով»,-ասել է Արշաինն իր ակումբի պաշտոնական կայքին:


Արշավինի համար "Բիթլզների" հայրենիք այցը հատուկ նշանակություն ունի: Հատկապես այստեղ մեկուկես տարի առաջ նա պոկեր ձևակերպեց  «Էվերթոնի» սկզբունքային հակառակորդ «Լիվերպուլի» հետ խաղում (4:4):


«Հասկանալի է, որ նրանց  քաղաքում դա լուրջ դիմադրություն է: Դեռ խաղից առաջ  «Լիվերպուլի» մի քանի խաղացողներ ինձ  խնդրեցին հաղթել իրենց ոխերիմ թշնամուն: Ինձ դուր է գալիս այստեղ խաղալը, և ես կարծիքս չփոխեցի այս խաղից հետո: Լավ  է հարդարանքը, տրիբունաները մոտ են խաղադաշտին , այդ պատճառով երկրպագուները  լարվածություն են առաջացնում: Այդպիսի մթնոլորտում դժվար է խաղալը, բայց հաճելի է հաղթելը»,-տեղեկացրել է  Արշավինը: 


Մինչ  «Էվերթոնի»  և  «Արսենալի» հանդիպումը Ռուաստանի առաջնությունում որոշվեց  չեմպիոնը: «Զենիթը», որը Արշավինի հարազատ ակումբն է, դարձավ հաղթողը: Նա չի շտապել շնորհավորել իր նախկին գործընկերներին:  «Երկուշաբթի կգնամ Մոսկվա, այնտղ էլ կշնորհավորեմ այն տղաներին, ովքեր ազգային հավաքականում կլինեն:  Ւսկ հիմա ցանկանում եմ շնորհավորել  բոլոր երկրպագուներին, քաղաքին, ակումբի ղեկավարությանը և անձնակազմին: «Զենիթը» չեմպիոն է: Տոնդ շնորհավոր լինի»,- եզրափակել է Արշավինը:


Armsport.am
www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR

Просмотров: 442 | Добавил: ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՖԵՆՈՄԵՆԸ

Զվարճալի

ԿԱՅՔԻ ԲԱՆՆԵՐԸ

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

www.footballist.ucoz.com'Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024