www.Armsport.tk
Այսօր`Ուրբաթ, 29.03.2024, 11:39



Приветствую Вас հյուր | RSS
[ Главная ] [ ] [ Регистрация ] [ Вход ]
Меню сайта

ԵՐԳԵՐ

Հարցում
Ո'ր թիմը կդառնա Իսպանիայի 2010-11թթ. առաջնության հաղթող.
javascript:; javascript:;
Ընդանուր պատասխաններ: 263

Մասնակիցներ

Ակտիվ 1
Հյուրեր 1
Գրանցված 0

Главная » 2010 » Ամիս`նոյեմբեր » 6 » Չավի. Բարսելոնան ֆավորիտ է Ռեալի հետ հանդիպմանը
02:55
Չավի. Բարսելոնան ֆավորիտ է Ռեալի հետ հանդիպմանը

Չավի. Բարսելոնան ֆավորիտ է Ռեալի հետ հանդիպմանը
"Բարսելոնայի” կիսապաշտպան Չավին "AS-ին" տված հարցազրույցի ժամանակ պատմել է այն մասին, թե ինչպես է ընթանում իր ապաքինումը, բացատրել է, թե ինչով են պայմանավորված ոտքի ցավերը, ինչպես նաև նշել, որ, հնարավոր է, նա մասնակցի Պրիմերայի 10-րդ տուրի "Խետաֆեի” հետ հանդիպմանը: 


-"Կոպենհագենի” հետ կայացած հանդիպումից հետո ասում էին, որ Դուք կրկին ոտքի ցավեր եք զգում…


-Ճիշտ է, մեծ  հոգնածություն կար, հատկապես խոտածածկի վիճակի պատճառով: Դաշտը շատ ծանր էր, և դա տհաճ զգացողություններ էր առաջացնում: Բայց գնալով ոտքիս ցավը պակասում է:  Հիմա ավելի ճիշտ կլինի կանգ չառնել: Ուզում եմ հնարավորինս շատ հանդիպումների մասնակցել:  


-Այնպիսի տպավորություն է, որ "Բարսելոնային” դժվարությամբ է հաջողվում հաղթանակի հասնել Չեմպիոնների լիգայի արտագնա խաղերում…

-Իմ կարծիքով, ինտենսիվ գրաֆիկի դեպքում մենք բարձրակարգ ֆուտբոլ ենք ցուցադրում: Եթե շարունակենք նույն ոգով հանդես գալ, ապա այս մրցաշրջանը կարող է շատ հաջող լինել մեզ համար: 


-Ի՞նչ եք մտածում Մոուրինյոյի մասին:


-Ես նրան շատ վաղուց եմ ճանաչում: 


-Ի՞նչ կասեք նրա սադրիչ արտահայտությունների վերաբերյալ:


-Դա նրա ոճն է, և մենք պետք է հարգենք այն: Մոուրինյոյի հետ "Ռեալը”  պայքարելու է բոլոր հնարավոր տիտղոսների համար: Կարծում եմ` բոլոր ֆուտբոլասերների համար ուրախալի է այն փաստը, որ "Արքայական ակումբում” ամեն ինչ կարգին է: 



-Վերադառնալով Ձեր վնասվածքին` լուրեր էին պտտվում, որ բանը կարող է հասնել վիրահատության: 


-Ինձ մոտ ընդամենը տենդինիտ է: Ի՞նչ վիրահատության մասին է խոսքը: Երևի ես շատ կարևոր մարդ եմ, որ իմ մասին նման բաներ են հորինում: 

-Մասնակցելու
՞ եք արդյոք "Խետաֆեի” հետ կայանալիք հանդիպմանը:

-Ես մարզվելու եմ թիմի հետ, և եթե մարզիչը որոշի, որ ես կարող եմ մասնակցել, ապա ես կխաղամ: 


-Դուք արդեն մտածու
՞մ եք կլասիկոյի մասին:

-Այո, մնացել է ընդամենը երեք շաբաթ: 


-Եվ ի՞նչ եք կարծում:

-Իմ կարծիքով, ֆավորիտը "Բարսելոնան” է: 


-Ձեզ մտահոգու
՞մ է այն խաղը, որ ցուցադրում է "Ռեալը”:

-Նրանք շարունակում են լավ գործել, հզորացրել են թիկունքը: Նրանք չեն հրաժարվում իրենց խաղաոճից:

Armsport.am
www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR
Просмотров: 400 | Добавил: ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՖԵՆՈՄԵՆԸ

Զվարճալի

ԿԱՅՔԻ ԲԱՆՆԵՐԸ

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

www.footballist.ucoz.com'Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024