"Մանչեսթեր Յունայթեդի" հարձակվող Դիմիտար Բերբատովը չի պատրաստվում կրկին հանդես գալ Բուլղարիայում: Այս մասին հաղորդում է "կարմիր սատանաների" պաշտոնական կայքը: Նրա խոսքերով, ժամանակն է, որ երիտասարդ խաղացողները դրսևորվեն: Նախորդ տարվա մայիսին Բերբատովը, որը 48 գոլ է խփել հավաքականի կազմում և համարվում է հավաքականի լավագույն ռմբարկուն, հայտարարել էր, որ հեռանում է ազգային հավաքականից հոգնածության պատճառով: " Ես խոստացել եմ ինձ, որ 30 տարեկանում կավարտեմ կարիերաս հավաքականում: Կարծում եմ' հիմա իմաստ չունի իմ վերադարձը: Եկել է ժամանակը, որ երիտասարդ խաղացողները ցույց տան, թե ինչի են ընդունակ",-հայտարարել է 29-ամյա հարձակվողը: Հիշեցնենք, որ Բուլղարիայի հավաքականի նոր մարզիչ Լոտար Մատեուսը հայտարարել էր, որ կփորձի համոզել Բերբատովին, որպեսզի վերջինս վերադառնա ազգային հավաքական: Armsport.am www.footballist.ucoz.com, anddo
|