www.Armsport.tk
Այսօր`Ուրբաթ, 26.04.2024, 01:27



Приветствую Вас հյուր | RSS
[ Главная ] [ ] [ Регистрация ] [ Вход ]
Меню сайта

ԵՐԳԵՐ

Հարցում
Ո'ր թիմը կդառնա Իսպանիայի 2010-11թթ. առաջնության հաղթող.
javascript:; javascript:;
Ընդանուր պատասխաններ: 263

Մասնակիցներ

Ակտիվ 1
Հյուրեր 1
Գրանցված 0

Главная » 2010 » Ամիս`հոկտեմբեր » 21 » ՖՈՒՏԲՈԼԻ ԱՐՔԱ ՊԵԼԵՆ 70 ՏԱՐԵԿԱՆ Է – ՎԻԴԵՈ
00:20
ՖՈՒՏԲՈԼԻ ԱՐՔԱ ՊԵԼԵՆ 70 ՏԱՐԵԿԱՆ Է – ՎԻԴԵՈ

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Էդսոն Արանտես դո Նասիմենտոյի կամ պարզապես Պելեի ծննդյան 70-ամյակն է: 

Մինչ այժմ տարբեր տեղեկատուներում տարաձայնություններ կան Ֆուտոբլի Արքայի ծննդյան օրվա հետ կապված: Չնայած նրան, որ շատ տեղերում գրված է հոկտեմբերի 21 ամսաթիվը, ինքը՝ Պելեն, պնդում է, որ ծնվել է երկու օր ուշ:

Պելեն համարվում է համաշխարհային ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Պաշտոնական խաղերում նա 760 գոլ է խփել, իսկ իր կարիերայի ընդհանուր գոլերի թիվը 1284 է:

Պրոֆեսիոնալ կարիրեան սկսել է արդեն 15 տարեկան հասակում, երբ հրավիրվել է «Սանթոս», իսկ մեկ տարի անց տեղի ունեցավ երիտասարդ ֆուտբոլիստի նորամուտը ազգային հավաքականի կազմում: Պելեն «Սանթոսը» լքել է 1974-ին: 1975-77 թթ. բրազիլացին ելույթ ունեցավ «Նյու-Յորք Կոսմոս» ակումբում, որի պատվավոր նախագահն է հանդիսանում մինչ օրս:

Բրազիլիայի հավաքականի կազմում Պելեն մասնակցել է չորս Աշխարհի առաջնության: Դրանցից երեքում Բրազիլիայի հավաքականը նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Պելեն համարվում է համաշխարհային ֆուտբոլի պատմության միակ ֆուտբոլիստը, որը երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բոլորովին վերջերս նկարահանված մի կարճ տեսաֆիլմ, որտեղ ֆուտբոլի արքան ներկայացնում իր խփած վերջին՝ 1284-րդ գոլը: Հավատացե՛ք արժե հինգ րոպե ծախսել և վայելել այս ֆիլմը:

Totalfootball.am
www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR

Просмотров: 374 | Добавил: ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՖԵՆՈՄԵՆԸ

Զվարճալի

ԿԱՅՔԻ ԲԱՆՆԵՐԸ

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

www.footballist.ucoz.com'Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024