www.Armsport.tk
Այսօր`Ուրբաթ, 19.04.2024, 09:38



Приветствую Вас հյուր | RSS
[ Главная ] [ ] [ Регистрация ] [ Вход ]
Меню сайта

ԵՐԳԵՐ

Հարցում
Ո'ր թիմը կդառնա Իսպանիայի 2010-11թթ. առաջնության հաղթող.
javascript:; javascript:;
Ընդանուր պատասխաններ: 263

Մասնակիցներ

Ակտիվ 1
Հյուրեր 1
Գրանցված 0

Главная » 2010 » Ամիս`հոկտեմբեր » 11 » ՀԱՅԱՍՏԱՆ - ՍԼՈՎԱԿԻԱ` ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
14:46
ՀԱՅԱՍՏԱՆ - ՍԼՈՎԱԿԻԱ` ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

Ձեզ ենք ներկայացնում` Հայաստան - Սլովակիա հանդիպումից հետո ֆուտբոլիստների տված հարցազրույցները:


Յուրա Մովսիսյան. «Ապացուցեցինք, որ կարողանում ենք ֆուտբոլ խաղալ»

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը նշել է, որ Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի հերթական տուրում մեր թիմն արժանի հաղթանակ է տոնել սլովակների նկատմամբ: Հարձակվողը, ով այդ խաղում դարձավ առաջին գոլի հեղինակը, հույս է հայտնել, որ հավաքականին այսուհետ կհաջողվի ցուցադրել նույն մակարդակի ֆուտբոլ:

«Ես չէի ասի, որ մեր հաղթանակը ֆանտաստիկ հաջողություն է: Մենք գերազանց խաղացինք և արժանի էինք երեք միավորի: Սակայն չպետք է մոռանալ, որ մեզ դիմակայում էր շատ ուժեղ մրցակից, որին շատերը ֆավորիտ էին համարում: Նման ուժեղ թիմի նկատմամբ հաղթանակը վստահություն կհաղորդի մեզ: Ողջ հանդիպման ընթացքում ցուցադրում էինք այն ֆուտբոլը, որը մեզանից պահանջում են մարզիչները և որը կդառնա հետագա հաջողությունների նախապայմանը: Շնորահակալություն բոլոր նրանց, ովքեր այսօր աջակցում էին մեզ: Մենք ապացուցեցինք, որ կարողանում ենք ֆուտբոլ խաղալ»,- Յուրա Մովսիսյանի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


Հովսեփյան. Վստահ եմ, որ սա վերջին հաղթանակը չէ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը Եվրո-2012-ի շրջանակներում Սլովակիայի հանդեպ 3:1 հաշվով տարած հաղթանակից հետո վստահություն է հայտնել, որ թիմը ապագայում եւս հաջողություններ կունենա։

«Սա շատ կարեւոր խաղ էր։ Նախորդ խաղերում մենք կարող էինք վերցնել 4 միավոր,սակայն վաստակեցինք միայն մեկը։ Ամենակարեւորն այն է, որ խաղացողները չկոտրվեցին Իռլանդիայից կրած պարտությունից եւ Մակեդոնիայի հետ ոչ ոքիից հետո։ Հաղթանակը միշտ էլ հաճելի է, բայց երիտասարդ եւ այսքան տաղանդավոր թիմակիցների հետ հաղթանակը ապագայի հույսեր է տալիս։ Մենք արդեն առաջամարտիկներ ունենք։ Մենք այժմ ոչ միայն գոլային պահեր ենք ստեղծում, այլ նաեւ գոլեր ենք խփում։ Սլովակիայի հավաքականին հաղթելը հեշտ չէր։ Դրան հնարավոր եղավ հասնել անձնուրաց խաղի շնորհիվ։ Մենք արեցինք դա, եւ ես հուսով եմ, որ այս հաղթանակը մեր թիմի համար վերջինը չի լինելու։ Ոչ, ես վստահ եմ, որ սա վերջին հաղթանակը չէ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։


Մարտին Շկրտել. «Հայերը բոլոր առումներով գերազանցեցին մեզ»

Սլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Մարտին Շկրտելն ընդգծել է, որ Հայաստանի հավաքականի հետ խաղում իր թիմի կրած պարտությունը միանգամայն օրինաչափ է: Նա նաև հիասթափված է, որ ստացած երկրորդ դեղին քարտի պատճառով չի կարողանա մասնակցել Իռլանդիայի հավաքականի հետ հոկտեմբերի 12-ին կայանալիք հանդիպմանը:

«Խաղն անհաջող ստացվեց: Հայերը լավագույնն էին և արժանիորեն հաղթեցին: Նրանք բոլոր առումներով գերազանցեցին մեզ: Իհարկե, շատ ցավալի է, որ զգուշացման պատճառով որակազրկվեցի և պետք է բաց թողնեմ հաջորդ խաղը: Մարզիչը խաղից առաջ զգուշացրել էր, որպեսզի չտարվեմ սահանկումներով...»,- Շկրտելի խոսքերը մեջբերել է sport.sk-ն:


sportinfo.am
www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR

Просмотров: 332 | Добавил: ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՖԵՆՈՄԵՆԸ

Զվարճալի

ԿԱՅՔԻ ԲԱՆՆԵՐԸ

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

www.footballist.ucoz.com'Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024