www.Armsport.tk
Այսօր`Ուրբաթ, 26.04.2024, 21:27



Приветствую Вас հյուր | RSS
[ Главная ] [ ] [ Регистрация ] [ Вход ]
Меню сайта

ԵՐԳԵՐ

Հարցում
Ո'ր թիմը կդառնա Իսպանիայի 2010-11թթ. առաջնության հաղթող.
javascript:; javascript:;
Ընդանուր պատասխաններ: 263

Մասնակիցներ

Ակտիվ 1
Հյուրեր 1
Գրանցված 0

Главная » 2010 » Ամիս`օգոստոս » 22 » «ՀԵՐԿՈՒԼԵՍ»-«ՌԵԱԼ» ǀ ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ ǀ ՕԶԻԼԻ ՆՈՐԱՄՈՒՏԸ
11:16
«ՀԵՐԿՈՒԼԵՍ»-«ՌԵԱԼ» ǀ ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ ǀ ՕԶԻԼԻ ՆՈՐԱՄՈՒՏԸ

santiago Bernabeu stadiumՉեն լինի ո´չ Ռոնալդուն, ո´չ Կասիլյասը: Նաև Ալիկանտե չեն մեկնի Ռամոսը ու Խաբի Ալոնսոն: Սա իհարկե վատ լուր է Կոստա-Բլանկայի(այսպես է իր թիմին անվանում Մոուրինյոն) երկրպագուների համար, ինչպես նաև «Հերկուլեսի» երկրպագուների համար, ովքեր հուսով էին տեսնել աշխարհի 3 չեմպիոններին ու լավագույն ֆուտբոլիստին: 

«Սյուդադ դե Ալիկանտե» գավաթի 29-րդ խաղարկության մենք կարող ենք տեսնել Մեսութ Օզիլի դեբյուտը: Օզիլը թիմին միացել է վերջերս ու կմասնակցի 5-րդ ընկերական խաղին, իսկ նախորդ չորսում Մոուրինյոյի թիմը 2 անգամ 3-2 հաղթել է ԱՄՆ-ում ու երկու ոչ-ոքի արել Եվրոպայում (Բավարիա-Ռեալ 0-0, Ստանդարտ-Ռեալ 1-1): Օզիլը ծնվել  Գելզենկիրխեն քաղաքում ու հիմա իր նորամուտը կնշի այնպես ինչպես ժամանակին Զիդանը: Ֆուտբոլի մեծ վարպետը նույնպես «Մադրիդի» կազմում իր նորամուտը Իսպանիայում «Խոսե Ռիկո Պերես» մարզադաշտում 2001 թվականի օգոստոսի 1-ին: «Ռեալը» հաղթեց «Մոնպելյեյին» Գուտիի գոլի շնորհիվ, իսկ Զիզուն արդեն փայլեց իր տաղանդով:

Հերկուլեսը, որ 13 տարի վատ վիճակում էր ու «թափառում էր» տարբեր ցածր դիվիզիոններում, հիմա վերադարձել է Պրիմերա ու նրա հարձակվողի անունը  ավելի քան հատկանշական է - Խավիեր Պորտիլյո: «Մարդասպանը» Էստեբան Բոկերոյի թիմի հիմնական հարվածային ուժն է, որը այս միջմրցաշրջանում անցկացրել է 7 խաղ ու հաղթել բոլորը` գոլ բաց չթողնելով: Այս ամենի «մեղավորները» դարպասապահներ Կալատայուդն ու Ունե Ալբան են: Նաև «Հերկուլեսը» շատ լուրջ ձեռքբերում է կատարել` ի դեմս Պարագվայի հավաքականի առաջատար Նելսոն Վալդեսի: Ֆրանսիացի Թոմերտը, արգենտինացի Ֆրիցլերը, ռումին Պուլհացը, կոլումբիացի Աբել Ագիլարը, Սենեգալցի Սարրը (երեկ է ժամանել թիմ) ու «Խետաֆեի» նախկին խաղացող Կորտեսը թիմի նոր ձեռքբերումներն են: 

Բացի այս ամենից, «Ռեալը» այս խաղին մոտեցել է առանց 5 խաղացող, որոնք են Կական, Պեպե, Գարայը, Ալբիոլը, Դիարան:Նրանց բացակայությունը կարող է անպաշտպան թողնել դարպասը: Լասը կարող է խաղալ աջից, իսկ Արբելոան Կարվալյույի հետ կենտրոնում: Կանտերանոներ Խուանանի ու Մատեոսի ծառայություններից Մոուրինյոն կարող է չօգտվել խաղի մեկնարկում: Իսկ գլխավորը Իգուաինն ու Բենզեման են: Նրանց հարցը քննարկում է օր ու գիշեր: Բայց հնարավորություն կա փորձարկել Խոսելուին, ով անցած տարի ընդամենը 4 գոլ է խփել «Սելտայի» կազմում, բայց այս միջմրցաշրջանում փայլում է «Կաստիլյայի» կազմում: Մոուրինյոն, ով Վալդանոյին ու Պերեսին ասել էր, որ իրեն հարձակվող է պետք, հիմա առանց երկմտելու կփորձարկի երիտասարդ խաղացողին:

«Ռիկո Պերեսը» լեցուն չի լինի: 8000-10000 տեղ ազատ կմնա: Ռոնալդուի ու Կասիլյասի բացակայությունը դրամարկղներում բացեր են գոյացրել ու մարդիկ չեն գնում տոմսեր: Այսօր կայանաու է նաև Իսպանիա-ԱՄՆ բասկետբոլային խաղը, բայց «Ռեալը» խաղում է մեկ ժամ ուշ:
realmadrid.am
www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR

Просмотров: 411 | Добавил: ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՖԵՆՈՄԵՆԸ

Զվարճալի

ԿԱՅՔԻ ԲԱՆՆԵՐԸ

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

www.footballist.ucoz.com'Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024