www.Armsport.tk
Այսօր`Ուրբաթ, 29.03.2024, 10:33



Приветствую Вас հյուր | RSS
[ Главная ] [ ] [ Регистрация ] [ Вход ]
Меню сайта

ԵՐԳԵՐ

Հարցում
Ո'ր թիմը կդառնա Իսպանիայի 2010-11թթ. առաջնության հաղթող.
javascript:; javascript:;
Ընդանուր պատասխաններ: 263

Մասնակիցներ

Ակտիվ 1
Հյուրեր 1
Գրանցված 0

Главная » 2010 » Ամիս`նոյեմբեր » 23 » Ժոզե Մոուրինյո. Հունվարին մեր հիմնական ձեռքբերումը Կական կլինի
19:00
Ժոզե Մոուրինյո. Հունվարին մեր հիմնական ձեռքբերումը Կական կլինի

Ժոզե Մոուրինյո. Հունվարին մեր հիմնական ձեռքբերումը Կական կլինի
"Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է արքայական ակումբում իր աշխատանքի տպավորությունների մասին`հայտարարելով, որ իրեն "Ռեալն" ամբողջովին դուր է գալիս, բայց նա տեսնում է թիմի կատարելագործման պոտենցիալը:

"Միայն նրանք, ովքեր աշխատում են ինձ հետ, գիտեն ինձ և միայն իմ ընկերները, իմ ընտանիքն է ինձ լավ ճանաչում: Նրանցից մեկը, ով ինձ իսկապես ճանաչում է, գոնե մեկ անգամ չի խոսել այն թերությունների մասին, ինչում ինձ անընդհատ մեղադրում են:

"Ռեալը" լավ է խաղում: Ես կասեի նույնիսկ, որ առանձին խաղերում շատ լավ: Բայց դա դեռևս չմշակված հումք է: Մենք կատարելագործելու դեռ շատ բան ունենք: Չի կարելի կախարդանքի միջոցով մի գիշերում թիմ սարքել, անհրաժեշտ է ամենօրյա ծանր աշխատանք, անհրաժեշտ է ցուցաբերել համեստություն, պրոֆեսիոնալիզմ և էնտուզիազմ: Բայց միևնույն ժամանակ ես գոհ եմ այն արդյունքներից, որը մենք ցույց ենք տվել մինչ այժմ:

Հունվարին մեր հիմնական ձեռքբերումը կլինի Կական, նրա վերադարձը զգալիորեն կուժեղացնի մեզ: Քանի ակումբ կարող է գլուխ գովել, որ ձմռանն իրենց մոտ Կակայի նման խաղացող կարող է հայտնվել: Այդպիսի խաղացողներ տրանսֆերային շուկայում չկան: 

Խոսելով «Ռեալի» խաղի մասին` ես կցանկանայի ուշադրություն դարձնել ամբողջ թիմին, հատկապես այն խաղացողներին, ովքեր դեռ հռչակ ձեռք չեն բերել: Բայց մենք ունենք Կասիլյասի խարիզման և Խաբի Ալոնսոյի հատկությունները: Նա Չավիի նման խաղացող է, որն անկասկած կդառնա մեծ մարզիչ: Նա ինձ Խոսեպ Գվարդիոլային է հիշեցնում, ով, ըստ էության, խաղադաշտում խաղացող մարզիչ էր: 

Կնշեի Անխել Դի Մարիային: Նա մեզ մոտ եկավ «Բենֆիկայից»`Պորտուգալիայի առաջնությունից, որը նշանակալիորեն թույլ է իսպանականից, բայց նա հրաշալի ադապտացվեց: «Ռեալում» հայտնվելու առաջին իսկ պահերից ինձ համար ամենահաճելի անակնկալներից մեկը Ռաուլ Ալբիոլի, Ալվարո Արբելոայի և Էստեբան Գրաներոյի պրոֆեսիոնալիզմն էր: Հիմա ես հասկանում եմ, թե Իսպանիայի հավաքականի մարզիչը ինչու է հավատում նրանց: Այդպիսի խաղացողներն են թիմը թիմ սարքում:

Քարիմ Բենզեման պետք է հասկանա, որ նա ինքը միայնակ չի խաղում, պետք է համագործակցի թիմի հետ և մարզումների ժամանակ ավելի շատ աշխատի: Հիմա այդպես էլ վարվում է, և ես ուրախ եմ, որ նա գործի նկատմամբ վերաբերմունքը փոխել է: Ես շատ բան եմ սպասում նրանից, ցանկանում եմ, որ նա այնքան լավը լինի, կամ նույնիսկ ավելին լինի, քան "Լիոնում" էր: Ես գիտեմ, թե որքան տաղանդավոր է նա, այդ պատճառով ամբողջ ժամանակ նրան վազեցնում եմ: 

Մեսութ Օզիլն ու Սամի Հեդիրան ֆուտբոլային հրաշալի տաղանդ ունեն, նրանք միշտ աշխատում են, ինչ-որ նոր բանի են ձգտում: Նրանց հետ աշխատելը յուրաքանչյուր մարզիչի համար հաճույք է: Չի կարելի մոռանալ Յոահիմ Լյովի ներդրումը նրանց կայացման հարցում: Նա քաջություն ունեցավ նրանց խաղադաշտ թողնել աշխարհի առաջնության ժամանակ, չնայած նրանց երիտասարդությանը և փորձի բացակայությանը: Նրանք պետք է շնորհակալ լինեն իրենց`"Վերդերի" և "Շտուտգարտի" մարզիչներին:

Անկասկած, Քրիշտիանուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է: Երբեմն նա Լիոնել Մեսսից լավ է խաղում, բայց կարծում եմ` այդ երկուսը բոլորից լավն են: Ռոնալդուի մասին սխալ բաներ շատ է խոսվել: Նա հրաշալի պրոֆեսիոնալ է, նա ապրում և շնչում է խաղով, միշտ աշխատում է ցոււյց տալ ավելին, ինչին ունակ է",-ասել է Մոուրինյոն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում: 

Armsport.am
www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR
Просмотров: 549 | Добавил: ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՖԵՆՈՄԵՆԸ

Զվարճալի

ԿԱՅՔԻ ԲԱՆՆԵՐԸ

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

www.footballist.ucoz.com'Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024