www.Armsport.tk
Այսօր`Ուրբաթ, 29.03.2024, 04:59



Приветствую Вас հյուր | RSS
[ Главная ] [ ] [ Регистрация ] [ Вход ]
Меню сайта

ԵՐԳԵՐ

Հարցում
Ո'ր թիմը կդառնա Իսպանիայի 2010-11թթ. առաջնության հաղթող.
javascript:; javascript:;
Ընդանուր պատասխաններ: 263

Մասնակիցներ

Ակտիվ 1
Հյուրեր 1
Գրանցված 0

Главная » 2010 » Ամիս`սեպտեմբեր » 11 » ԿԱԿԱ.«ԵՍ ԱՐԴԵՆ ՄԵՌՆՈՒՄ ԵՄ ՆՈՐԻՑ ԽԱՂԱԼՈՒ ՀԱՄԱՐ»
01:22
ԿԱԿԱ.«ԵՍ ԱՐԴԵՆ ՄԵՌՆՈՒՄ ԵՄ ՆՈՐԻՑ ԽԱՂԱԼՈՒ ՀԱՄԱՐ»

Չնայած որ Կական ապրում է իր կարիերայի ամենավատ հատվածներից մեկը, բրազիլացու դեմքին արդեն ժպիտ է նկատվում: Նա դեռ զգում է անհարմարություններ ծնկի հատվածում, բայց ինչպես երբևէ ուզում է նորից վերադառնալ խաղադաշտ: Ձեզ ենք ներկայացնում նրա պաշտոնական հարցազրույցը:

Ինչպե՞ս եք Ձեզ զգում:
Ծո ւնկս այլևս չի ցավում: Արդեն մեկ ամիս է, ինչ վիրահատվել եմ, ու հիմա ամեն ինչ լավ է ընթանում: Ես շատ ժամանակ եմ տրամադրում ֆիզեոթերապիային, ինչը ինձ շատ է օգնում:

Կարծես թե Դուք սկսում եք ժպտալ` մեկ ամիս աշխատելուց հետո:
Այո, հիմնականում նրա պատճառով, որ ծնկիս վիճակը օր օրի լավանում է, ինչը ինձ շատ է երջանկացնում: Ես ուզում եմ շատ շուտ վերադառնալ մարզումներին:

Ձեր թիմակիցների աջակցությունը շատ կարևոր է, այդպես չէ՞:
Թիմը ինձ շատ է օգնել: Դուք տեսաք, թե ինչպես Ռոնալդուն եկավ ինձ մոտ մի փոքր կատակելու համար, բայց մյուս խաղընկերներս նույնպես աջակցում են, քանի որ նրանցից շատերը այսպիսի վնասվածքների հանդիպել են ու իրենց խորհուրդներն են ինձ ասում: Ես երախտապարտ եմ բոլորին այն աջակցության համար, որ ինձ ցույց են տալիս:

Միակ բանը, որ մտածում էիք օգոստոսի 5-ին` վիրահատման օրը, ա՞յն էր, որ շատ շուտ վերադառնաք շարք:
Ես այդ ժամանակ հարցրեցի բժշկին, թե ինչքան ժամանակ կպահանջվի ինձ նորից դաշտ վերադառնալու համար: նա ինձ ասաց, որ ամեն ինչ ինձանից ու առաջխաղացումից է կախված: Ես պատրաստ եմ անել ինձանից կախված ամեն հնարավոր բան, որ շատ շուտ վերադառնամ մարզումներին:

Ասեք մեզ, ամեն ինչ ընթանու՞մ է ըստ պլանավորվածի ու ե՞րբ կվերադառնաք շարք: Բժիշկները ասում են, որ ժամանակ առ ժամանակ ցավեր եք զգում ծնկի շրջանում...
Ես միշտ հետևում եմ բժիշկների ու ֆիզեոթերապևտների ցուցումներին: Իհարկե, երբեմն ես ուզում եմ անել ավելին, քանի որ շատ եմ ցանկանում նորից աշխատել թիմի հետ: Գիտեմ, որ շատ բան է ինձանից կախված ու ամեն ինչ կանեմ, որ շուտ ապաքինվեմ:

Դուք մտածած կլինեք «Բեռնաբեուում» նորից խաղալու մասին...
Ես էլ չեմ համբերում, թե երբ եմ նորից խաղալու: Շատ դժվար է ամեն անգամ դիտողի դերում լինել ու ես իսկապես ուզում եմ ապաքինվել ու օգնել խաղընկերներիս հաղթանակի հասնելու մեջ: Բայց և այնպես, ես պետք է համբերատար լինեմ, քանի որ ինձ դեռ շատ աշխատքնէ սպասվում խաղադաշտից այն կողմ:

Ի՞նչ են ասում երկրպագուները:
Մարդիկ միայն ու միայն լավ բաներ են ասում ինձ ու դա էլ է ինձ շատ օգնում: Նրանք ինձ շատ են օգնում: Ես շատ եմ մոտիվանում այն աջակցությունից ու սիրալիր վերաբերմունքից հետո, որ ստանում եմ նրանցից:

Այս աջակցության լավագույնս պատասխանը կլինի քրտնաջան աշխատքնը, որից հետո շուտ կվերադառնաք շարք:
Անկասկած: Ես պետք է շատ աշխատեմ ու անեմ ամեն բան, որ նորից խաղամ ու խաղամ բարձր մակարդակով: Ես շատ եմ աշխատում, որ վերադարձնեմ այն աջակցությունը, որ ստանում եմ երկրպագուներից, խաղընկերներիցս ու ակումբից:

ԿԱԿԱՅԻ ՆԿԱՐՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՐՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԱՍՐԱՀՈՒՄ ՈՒ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ, ԴԻՏԵՔ` ՍԵՂՄԵԼՈՎ ԱՅՍ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ:
realmadrid.am
www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR

Просмотров: 375 | Добавил: ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՖԵՆՈՄԵՆԸ

Զվարճալի

ԿԱՅՔԻ ԲԱՆՆԵՐԸ

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

www.footballist.ucoz.com'Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024