www.Armsport.tk
Այսօր`Հինգշաբթի, 25.04.2024, 11:28



Приветствую Вас հյուր | RSS
[ Главная ] [ ] [ Регистрация ] [ Вход ]
Меню сайта

ԵՐԳԵՐ

Հարցում
Ո'ր թիմը կդառնա Իսպանիայի 2010-11թթ. առաջնության հաղթող.
javascript:; javascript:;
Ընդանուր պատասխաններ: 263

Մասնակիցներ

Ակտիվ 1
Հյուրեր 1
Գրանցված 0

Главная » 2010 » Ամիս`օգոստոս » 17 » Լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները հայտնի են
14:46
Լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները հայտնի են
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է 4 անվանակարգերում Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ կոչման 12 հավակնորդների անունները, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ, оգոստոսի 26-ին Մոնակոյում:

Երեքական ֆուտբոլիստ է հավակնում լավագույն դարպասապահ, լավագույն պաշտպան, կիսապաշտպան և հարձակվող կոչման համար, իսկ նրանցից մեկն իր հերթին կճանաչվի վերջին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

«Տարվա դարպասապահ» անվանակարգի հավակնորդներն են Ժուլիո Սեզարը («Ինտեր»), Ուգո Լյորիսը («Լիոն») և Վիկտոր Վալդեսը («Բարսելոնա»):

«Տարվա պաշտպան» կոչման համար կպայքարեն Լուսիոն, Մայկոնը («Ինտեր») և Խերարդ Պիկեն («Բարսելոնա»):

Խավին («Բարսելոնա»), Արյեն Ռոբենը («Բավարիա») և Ուեսլի Սնեյդերը («Ինտեր») ներկայացված են «Տարվա կիսապաշտպան» անվանակարգում, իսկ «Տարվա հարձակվող» կոչման համար կպայքարեն Լիոնել Մեսին («Բարսելոնա»), Դիեգո Միլիտոն («Ինտեր») և Ուեյն Ռունին («Մանչեսթեր Յունայթեդ»):

Քվեարկելու իրավունք են ստացել 16 թիմի մարզիչներ, ովքեր նախորդ մրցաշրջանում անցել են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ: Նրանք պետք է ընտրեն յուրաքանչյուր անվանակարգի լավագույն ֆուտբոլիստին , ինչպես նաև քվեարկեն 2010թ. եվրոպական ակումբային ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստի օգտին:
 
www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR
Просмотров: 355 | Добавил: ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՖԵՆՈՄԵՆԸ

Զվարճալի

ԿԱՅՔԻ ԲԱՆՆԵՐԸ

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

www.footballist.ucoz.com'Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024