«Լիվերպուլի» սեփականատերեր ամերիկացիներ Թոմ Հիքսը և Ջորջ Ջիլլեթը հետ են կանչել այն հայցը, որն արգելում էր անգլիական ակումբի վաճառքը:
Հայցը ներկայացվել էր Տեխաս նահանգի դատարան, որը նախորդ հինգշաբիթ օրը դադարեցրել 300 հազար միլիոն ֆունտով (476 միլիոն դոլար) ակումբի վաճառքը New England Sports Ventures (NESV) ընկերությանը
Չնայած հետ կանչված հայցին, ակումբի վաճառքի գործընթացը NESV-ին այնուամենայնիվ կարող է ձախողվել, քանի որ Հիքսը մտադիր է բաժնետոմսերի իր մասը վաճառել ամերկյան Mill Financial-ին: Ըստ բրիտանական լրատվամիջոցների տեղեկատվության, Ջիլլեթի բաժնետոմսերը, հնարավոր է, արդեն վաճառված են:
Եթե այս գործընթացը ավելի երկարի, ապա ուրբաթ երեկոյան «Լիվերպուլը» հսկայական պարտքերի պատճառով սնանկ կանաչվի, իսկ ակումբում կմտցվի ժամանակավոր ֆինանսական կառավարում, ինչն իր հերթին սպառնում է թիմին զրկել Անգլիայի առաջնությունում վաստակած 9 միավորից:
«Լիվերպուլը», որը Պրեմիեր լիգայի 18-րդ տեղում է գտնվում և վաստակել է յոթ խաղում վեց միավոր, ցույց է տալիս երկրի առաջնությունում ամենավատ արդյունքը վերջին 57 տարիների ընթացքում:
Totalfootball.amwww.footballist.ucoz.com, ADMINISTRATOR