www.Armsport.tk
Այսօր`Ուրբաթ, 26.04.2024, 20:02



Приветствую Вас հյուր | RSS
[ Главная ] [ ] [ Регистрация ] [ Вход ]
Меню сайта

ԵՐԳԵՐ

Հարցում
Ո'ր թիմը կդառնա Իսպանիայի 2010-11թթ. առաջնության հաղթող.
javascript:; javascript:;
Ընդանուր պատասխաններ: 263

Մասնակիցներ

Ակտիվ 1
Հյուրեր 1
Գրանցված 0

Главная » 2010 » Ամիս`հոկտեմբեր » 15 » «ԼԻՎԵՐՊՈՒԼԸ» ՎԱՃԱՌՎԱԾ Է
22:48
«ԼԻՎԵՐՊՈՒԼԸ» ՎԱՃԱՌՎԱԾ Է

New England Sports Ventures (NESV) ընկերությունը հայտարարել է «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի հետ կապված գործարքի հաջող ավարտի մասին: 

Ըստ համաձայնագրի պայմանների, NESV–ը «Լիվերպուլը» գնել է 300 միլիոն ֆունտով՝ ամբողջովին վճարելով ակումբի նախկին սեփականատերեր Թոմ Հիքսի և Ջորջ Ջիլլեթի օրոք առաջացած պարտքը: Արդյունքում այն գումարը, որը «Լիվերպուլն» ամեն տարի վճարում է որպես վարկային պարտավորություն, 25-30 միլիոն ֆունտից նվազեց մինչև 2-3 միլիոնի:

NESV ընկերության գրասենյակը գտնվում է ամերիկյան Մասաչուսեթս նահանգում: Ընկերությանն են պատկանում «Բոսթոն Ռեդ Սոքս» բեյսբոլի ակումբը, նրա «Ֆենուեյ Պարկ» մարզադաշտը, New England Sports Network հեռուստաընկերության 80 տոկոսը և NASCAR առաջնության մասնակից Roush Fenway Racing ընկերության 50 տոկոսը:

«NESV ընկերության անունից ցանկանում եմ հայտնել, թե որքան հպարտ եմ նրանով, որ մեզ բարձր պատիվ է ընձեռնվել դառնալ «Լիվերպուլի» սեփականատերերը: Մենք մեզ դիտարկում ենք ակումբը ղեկավարակողների կարգավիճակում: Մեր գլխավոր նպատակն է վերադարձնել ակումբի մեծությունը ֆուտբոլային խաղադաշտում և նրա սահմաններից դուրս: Մենք հաղթանակների փառավոր պատմություն ունենք, և այսօր ցանկանում ենք, որ «Լիվերպուլի» երկրպագուներն իմանան, որ մենք հենց դա ենք ցանկանում բերել այդ մեծ ակումբ»,- NESV–ի սեփականատեր Ջոն Հենրիի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:


Totalfootball.am
www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR

Просмотров: 423 | Добавил: ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՖԵՆՈՄԵՆԸ

Զվարճալի

ԿԱՅՔԻ ԲԱՆՆԵՐԸ

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

www.footballist.ucoz.com'Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024