www.Armsport.tk
Այսօր`Ուրբաթ, 29.03.2024, 12:51



Приветствую Вас հյուր | RSS
[ Главная ] [ ] [ Регистрация ] [ Вход ]
Меню сайта

ԵՐԳԵՐ

Հարցում
Ո'ր թիմը կդառնա Իսպանիայի 2010-11թթ. առաջնության հաղթող.
javascript:; javascript:;
Ընդանուր պատասխաններ: 263

Մասնակիցներ

Ակտիվ 1
Հյուրեր 1
Գրանցված 0

Главная » 2010 » Ամիս`նոյեմբեր » 16 » Մեսսի. Աշխարհի առաջնությունը որոշիչ գործոն է լինելու
11:58
Մեսսի. Աշխարհի առաջնությունը որոշիչ գործոն է լինելու
 
Մեսսի. Աշխարհի առաջնությունը որոշիչ գործոն է լինելու

«Ոսկե գնդակի» հավակնորդ, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ աշխարհի առաջնություն հաղթելն իր կարիերայի գլխավոր նպատակներից մեկն է: Այս մասին  հաղորդում  է  ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:


-Իսկապես, ես արդեն շատ մրցանակներ ունեմ, ինչպես թիմի հետ, այնպես էլ անհատապես: Բացառությունն առայժմ աշխարհի առաջնությունն է: Ես շատ հիասթափած էի Գերմանիայի հետ խաղից հետո: Մեզանից այլ արդյունք էին սպասում, և մեր թիմը կարող էր մրցաշարային աղյուսակում առաջ շարժվել, բայց արդյունքի չկարողացանք հասնել:  


-«Բարսելոնայի» Ձեր գործընկերները'Չավին  և Անդրես Ինյեստան,  «Ոսկե գնդակի» ավելի հավանական թեկնածու են համարվում...

-Ինձ համար ամեն ինչ շատ պարզ է. աշխարհի առաջնությունն ընտրության ժամանակ որոշիչ գործոն կլինի: Եթե ինձ չհաջողվի կրկին այս մրցանակը  ստանալ, հույո ունեմ, որ այս մրցանակը կստանա որևէ մեկը «Բարսելոնայից»:  Չավին և Ինյեստան մեծ ֆուտբոլիստներ են, նրանք այդ պարգևին արժանի են ավելի, քան մյուսները:


-Ո՞վ  է «Լավագույն մարզիչ » անվանակարգում ամենահավանական թեկնածուն:

-Ակումբային հայրենասիրություն եմ ցուցաբերում: Ես ձայնս կտայի Խոսեպ Գվարդիոլային ոչ միայն թիմի հաղթանակի համար, այլ նաև հարձակվողական ֆուտբոլի փիլիսոփայությանը նվիրվելու համար: Իսկ եթե վերադառնանք աշխարհի առաջնությանը, ապա ավելի հավանական են համարվում Վիսենտե Դել Բոսկեն և Յոահիմ  Լյովը:


Խոսե՞լ եք Դիեգո Մարադոնայի հետ ձեր լարված հարաբերությունների մասին...

Ես արդեն ասել եմ, որ մենք հրաշալի հարաբերություններ ունեինք, հիմա էլ ենք նորմալ  շփվում: Միշտ կան մարդիկ, ովքեր փորձում են փաստերը փոխել:


Հիշեցնենք, որ Մեսսին ներկայումս լավագույն խաղացողն է համարվում:


Armsport.am
www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR

Просмотров: 854 | Добавил: ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
0  
1 ANI   (22.12.2012 22:52) [Материал]
es es haskanum em BARSELONAI fanerin

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՖԵՆՈՄԵՆԸ

Զվարճալի

ԿԱՅՔԻ ԲԱՆՆԵՐԸ

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

www.footballist.ucoz.com'Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024