www.Armsport.tk
Այսօր`Հինգշաբթի, 09.05.2024, 02:18



Приветствую Вас հյուր | RSS
[ Главная ] [ ] [ Регистрация ] [ Вход ]
Меню сайта

ԵՐԳԵՐ

Հարցում
Ո'ր թիմը կդառնա Իսպանիայի 2010-11թթ. առաջնության հաղթող.
javascript:; javascript:;
Ընդանուր պատասխաններ: 263

Մասնակիցներ

Ակտիվ 1
Հյուրեր 1
Գրանցված 0

Главная » 2010 » Ամիս`սեպտեմբեր » 11 » ՄՈՈՒՐԻՆՅՈ.«ԵՍ ԳԻՏԵՄ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿՕԳՏԱԳՈՐԾԵՄ ԻՄ ԹԻՄԸ ՈՒ ԻՄ ԲՈԼՈՐ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԸ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ»
01:20
ՄՈՈՒՐԻՆՅՈ.«ԵՍ ԳԻՏԵՄ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿՕԳՏԱԳՈՐԾԵՄ ԻՄ ԹԻՄԸ ՈՒ ԻՄ ԲՈԼՈՐ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԸ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ»

Պաշտոնական խաղերում «Սանտիագո Բեռնաբեուում» մեկնարկելուց մեկ օր առաջ Ժոզե Մոուրինյոն խոսել է ԶԼՄ-ների հետ:

«Սպասվում է դժվար խաղ, բայց ես արդեն սովորել եմ խաղալ իրենց թիմից միշտ լավ խաղ ակնկալող երկրպագուների աչքի առաջ: Այդպես պատահեց նաև «Ստեմֆորդ Բրիջում» ու «Սան Սիրոյում»: Սրանք մեծ ակումբներ են, որ սովոր են հաղթել, այնպես որ սա խնդիր չէ»:

«Այսօրվանից սկսած մենք միշտ ռիսկի ենք դիմելու` հաղթելու համար: Մեր նպատակն է հաղթել ամեն խաղում: Ավելի լավ է հաղթել երեք խաղում ու պարտվել երկուսում, քան 5 ոչ ոքի խաղանք: Ես չեմ ուզում թարմացնել ռեկորդներ, ես ուզում եմ միավորներ վաստակել: Եթե վաղը մենք չհաղթենք մինչև վերջին 10 րոպեները, ապա ես ռիսկի կդիմեմ, որ հաղթանակի հասնենք: Ռեկորդները լավ է, բայց միավորները ավելի լավ է»:

«Կրիշտիանու Ռոնալդուն կլինի մեկնարկային կազմում: Ես վախենում եմ, որ նա նորից վնասվածք կստանա: Վախենում եմ, որ ինչ որ մեկը դիտավորյալ կհարվածի նրան: Բայց սա ֆուտբոլ է: Նա մարզվել է Վալդեբեբասում ամեն օր 5 ժամից ոչ պակաս: Բուժանձնակազմը ու խաղացողը ասել են, որ նա պատրաստ է 100 տոկոսով, այնպես որ նրա վնասվածք ստանալու հավանականությունը այնքան է, որքան մյուս խաղացողների մոտ: Նա կխաղա, քանի որ պատրաստ է ու քանի որ դժվար խաղ է սպասվում»:

«Ես արդեն գիտեմ, թե ինչ կազմ եմ օգտագործելու վաղը: Ես այդ մասին շատ եմ մտածել, որ լավագույն տարբերակը ստանամ: Խաղացողները պետք է մտածեն խաղի մասին հենց այդ պահին, իսկ մարզիչը պետք է այն տեսնի ավելի շուտ: Այսօրվանից մեր համար ամենակարևոր խաղը «Օսասունայի» դեմ խաղն է: Ես ձեզ չեմ ասի իմ թիմի ողջ մեկնարկային կազմը, քանի որ ուզում եմ, որ մրցակցի մարզիչը մտածի այդ ուղղությամբ: Ես միայն այն ժամանակ այն կհայտնեմ, երբ իմ կոլեգան անի դա: Միայն կարող եմ ասել, որ Ռամոսը, Պեպեն, Կառվալյուն ու Մարսելոն կխաղան պաշտպանությունում, Խեդիրան ու Խաբի Ալոնսոն` կենտրոնում, Կրիշտիանուն ու Իգուաինը` հարձակման գծում: Չեմ կարող վստահ ասել, թե Կանալեսը մեկնարկում կլինի»:

«Ինձ դուր եկավ Բենզեմայի խաղը Ֆրանսիայի կազմում: Նրա գոլը շատ կարևոր էր թիմի համար: Վերադառնալուց հետո նա մի փոքր հոգնած էր, բայց լավ էր աշխատում: Այս թիմում բոլոր խաղացողները շատ կարևոր են, քանի որ մենք գրեթե ամեն 2-3 օրը մեկ խաղ ենք անցկացնում: Ես այնքան էլ ուրախ չեմ մեր խաղացանկով, քանի որ այն շատ բարդ է: Բենզեման ու Իգուաինը շատ կարևոր են մեզ համար: Նրանք պետք է անեն ամեն ինչ մեր պահանջները բավարարելու համար: Բենզեման լավ խաղաց Բոսնիայի հետ, բայց ինձ համար ավելի կարևոր է լավ մարզվելը, քան լավ խաղալը: Տաղանդավոր խաղացողները պետք է շատ աշխատեն, քանի որ միայն տաղանդը բավական չէ: Բենզեմայի մենտալիտետը փոխվել է ու հիմա նա աշխատում է անձնական սկզբունքներով»:

«Իսկ ինչ վերաբերում է թիմի միասին հավաքվելուն, ապա ասեմ, որ իմ ամեն մի որոշում ես շատ մանրակրկիտ ուսումնասիրում եմ: Եթե ինչ որ մեկին դուր է գալիս իմ մեթոդները, ապա դա լավ է, իսկ եթե ոչ, ապա ավելի լավ»:

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կամաչոյին լավ խոսքերի համար: Մենք միասին մարզվել ենք Պորտուգալիայում, այնպես որ երբևէ իրար հետ խնդիրներ չենք ունեցել: Մենք միշտ մեծ հարգանքով ենք վերաբերվում միմյանց: Ես հիանում եմ նրանով: Շատ քիչ մարդիկ կան ֆուտբոլում, որ լիցեմեր չեն: Կամաչոն ճշտի մարդ է, ազնիվ ու չի վախենում իր կարծիքը հայտնել: Հուսով եմ, որ «Բեռնաբեուն» կծափահարի նրան արժանի ձևով: Ես դեռ ոչ մի բան չեմ արել այս թիմի համար, իսկ նա շատ բան է արել: «Ռեալը» նրա արյան մեջ է: Նա այս թիմում չեմպիոնական տիտղոսներ է նվաճել, ու ես հույս ունեմ, որ երկրպագուները դա չեն մոռանա: Ես հուսով եմ, որ նա որպես մադրիդիստ կպարտվի վաղը»:

«Ես ուզում եմ, որ Պորտուգալիան հաղթի` անկախ մարզչից: Պորտուգալացի խաղացողը արդեն վաստակել է «Ոսկե գնդակ», բայց հիմա պորտուգալական ֆուտբոլը ծանր ժամանակ է ապրում: Ես չեմ ցանկանում, որ Պորտուգալիային տեսնեմ պարտվելիս: Ցանկանում եմ, որ այս իրավիճակը փոխվի: Ես կուզենայի, որ նոր գլխավոր մարզիչ նշանակվեր Լուիս Արագոնեսը, քանի որ նա շատ փորձառու ու խելացի մասնագետ է, բայց նաև վստահ եմ, որ մարզիչը լինելու է պորտուգալացի: Ավարտելով այս մասին` ասեմ, որ ով էլ լինի գլխավոր մարզիչ, իմ լիակատար աջակցությունը կվայելի: Ավելի լավ կլիներ, եթե ես կարողանայի օգնել` աշխատելով հավաքականի մի քանի խաղացողների հետ»:
realmadrid.am
www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR

Просмотров: 349 | Добавил: ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՖԵՆՈՄԵՆԸ

Զվարճալի

ԿԱՅՔԻ ԲԱՆՆԵՐԸ

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

www.footballist.ucoz.com'Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024