www.Armsport.tk
Այսօր`Ուրբաթ, 26.04.2024, 13:18



Приветствую Вас հյուր | RSS
[ Главная ] [ ] [ Регистрация ] [ Вход ]
Меню сайта

ԵՐԳԵՐ

Հարցում
Ո'ր թիմը կդառնա Իսպանիայի 2010-11թթ. առաջնության հաղթող.
javascript:; javascript:;
Ընդանուր պատասխաններ: 263

Մասնակիցներ

Ակտիվ 1
Հյուրեր 1
Գրանցված 0

Главная » 2010 » Ամիս`նոյեմբեր » 8 » Մոուրինյո. Մի օր մենք կպարտվենք
20:32
Մոուրինյո. Մի օր մենք կպարտվենք

Մոուրինյո. Մի օր մենք կպարտվենք

Մադրիդյան դերբիի հաղթանակից հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ  Ժոզե Մոուրինյոն ծավալուն հարցազրույց  է տվել, որտեղ  նա բացել է թիմի հաջողության գաղտնիքը, գովել է մի քանի ֆուտբոլիստի, տեղեկացրել է, թե ինչ  չի կարող պահանջել Ռոնալդուից և գնահատել է իրավիճակը, որի դեպքում իր թիմն իր առաջին պարտությունը կկրի այս մրցաշրջանում:  


 «Ատլետիկոն այն թիմն է, որը մեզ համար ամենաշատ խնդիրներն է առաջացրել «Սանտյագո Բեռնաբեուում»: Մենք սեփական հարկի տակ արդեն խաղացել ենք լավ մրցակիցների հետ, ինչպես օրինակ «Միլանը», սակայն երբ դու հանդիպում ես Ռեյեի, Սիմաուի, Ագուերոյի և Ֆորլանի հետ, քեզ դիմադրում է լիգայի լավագույն քառյակներից մեկը: Այս չորս ֆուտբոլիստները շատ ստեղծագործական են  և արագորեն խաղարկում են գնդակն իրար  հետ: Նրանց մարզիչն էլ է շատ լավը: Որպեսզի ձեռք բերես 3 կարևոր միավորը, քանի որ «Ատլետիկոն» կարող է հաղթել, պետք է ամբողջ թիմով խաղաս»:



«2:0 հաշիվն իդեալական է, և ինձ դուր է գալիս այդպես հաղթելը: Ես բավարարված եմ»:


«Ինչ վերաբերում է Քրիշտիանու Ռոնալդուին, կարող եմ ասել, որ նա թիմային խաղացող է: Ես չեմ կարող հավերժ նրանից գոլեր պահանջել, չեմ կարող պահանջել նրանից, որ գնդակը խլի դաշտի կենտրոնից, այն հասցնի դարպասի մոտ և գոլ խփի: Բայց նա  խաղացող է, ով որոշում է խաղի ելքը: Եթե նա լրջորեն աշխատում է, ինչպես սովորաբար, ապա չի կարելի նրանից ավելին պահանջել: Ես ավելի քան բավարարված եմ նրա աշխատանքով: Եւ ես հպարտ եմ, որ մարզում եմ նման ֆուտբոլիստի»:


«Ինչ վերաբերում է հաջորդ խաղերին, ապա «Խիխոնեի» կամ «Մուրսիայի» հետ խաղերում լիովին  հնարավոր է, որ միավորներ կորցնենք: Երբեք չես գուշակի, թե ինչ կտա հաջորդ օրը: Մեկ կամ մի քանի անգամ անընդմեջ այդպիսի բան հավանաբար կպատահի, բայց դրա համար մրցակցին անհրաժեշտ է  ցուցադրել աչքի ընկնող խաղ: Որպեսզի մեզ հաղթի, նա պետք է լինի հմուտ, ամբիցիոզ և մի քիչ հաջողակ: Բայց  երբ այդ պահը վրա հասնի, ես  չեմ պատրաստվում մրցակցին երեք միավորը նվերի փաթեթավորմամբ տալ»,-ասել է պորտուգալացի մասնագետը:  


Armsport.am
www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR

Просмотров: 406 | Добавил: ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՖԵՆՈՄԵՆԸ

Զվարճալի

ԿԱՅՔԻ ԲԱՆՆԵՐԸ

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

www.footballist.ucoz.com'Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024