| Մասնակիցներ |
Ակտիվ 2 Հյուրեր 2 Գրանցված 0 |
|
 | |  |
| Главная » 2010 » Ամիս`սեպտեմբեր » 11 » Մոուրինյոն վախենում է, որ Ռոնալդուին կհարվածեն
14:18 Մոուրինյոն վախենում է, որ Ռոնալդուին կհարվածեն |

Օսասունայի հետ հանդիպումից առաջ Մադրիդի «Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հարցազրույց է տվել:
Վաղվա հանդիպման կարևորագույն խնդիրներից մեկը Կրիշտիանու Ռոնալդուի վնասվածքն է, որը նա ստացել է "Մալյորկայի" հետ խաղի ժամանակ:
Ռոնալդուն մեկնարկային կազմում հանդես կգա,- խոստացել է Մոուրինյոն,- ես վախենում եմ, որ նրան կհարվածեն և նա կրկին վնասվածք կստանա, սակայն ֆուտբոլում դա նորմալ է:
Ես արդեն որոշել եմ, թե վաղն ինչ կազմ եմ խաղադաշտ դուրս բերելու: Այդ հարցին ես լրջորեն եմ մոտենում: Ֆուտբոլիստները պետք է միայն ընթացիկ խաղի մասին մտածեն, իսկ մարզիչը պետք է առաջ նայի:
"Օսասունայի" հետ խաղը կարևորագույններից է մեզ համար: Չեմ ցանկանում հրապարակել մեր կազմը, քանի որ ցանկանում եմ երկու-երեք դիրք գաղտնի պահել, որպեսզի մրցակից թիմի մարզիչը մի քիչ շատ մտածի դրա մասին:
Ես ամբողջական կազմը կհրապարակեմ միայն այդ դեպքում, երբ իմ մրցակիցը նույն կերպ վարվի: Ռամոսը, Պեպեն, Կարվալյոն և Մարսելոն միանշանակ հանդես կգան պաշտպանությունում: Խեդիրան և Ալոնսոն դաշտի կենտրոնում կխաղան, իսկ Ռոնալդուն և Իգուայինը առջևում կլինեն: Կխաղա արդյոք Կանալյեսը, թե` ոչ, դեռևս ասել չեմ կարող,- նշել է Մոուրինյոն: armsport.am www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR
|
|
Просмотров: 441 |
Добавил: ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ
| Рейтинг: 5.0/1 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
| |
 | |  |
|
| ԿԱՅՔԻ ԲԱՆՆԵՐԸ |
 |
|