www.Armsport.tk
Այսօր`Ուրբաթ, 26.04.2024, 10:41



Приветствую Вас հյուր | RSS
[ Главная ] [ ] [ Регистрация ] [ Вход ]
Меню сайта

ԵՐԳԵՐ

Հարցում
Ո'ր թիմը կդառնա Իսպանիայի 2010-11թթ. առաջնության հաղթող.
javascript:; javascript:;
Ընդանուր պատասխաններ: 263

Մասնակիցներ

Ակտիվ 1
Հյուրեր 1
Գրանցված 0

Главная » 2010 » Ամիս`նոյեմբեր » 16 » Մորատի. Բենիտեսը պետք է հաջողության հասնի անգամ նման Ինտերի հետ
13:26
Մորատի. Բենիտեսը պետք է հաջողության հասնի անգամ նման Ինտերի հետ

Մորատի. Բենիտեսը պետք է հաջողության հասնի անգամ նման Ինտերի հետ

Ուեսլի Սնեյդերը շարունակում է պաշտպանել իր մարզչին, իսկ Մասիմո Մորատին չի մոռանում քննադատության մասին. այդպիսին են «Ինտերի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի աշխատանքի առանձնահատկությունները:


«Ես բավական հարցեր ունեմ Բենիտեսի մասին: Նրա անունը բոլոր թերթերում է փայլատակում է, և նրա հնարավոր  հեռացման մասին խոսակցություններն արդեն ձանձրացրել են: Մենք պետք է կանգնեցնենք քննադատության ալիքը, քանի որ իսպանացին հրաշալի մարզիչ է»,-իր մարզչին պաշտպանել է հոլանդացի կիսապաշտպանը:


 «Այն թիմը, որը  հաղթեց Չեմպիոնների լիգան, 22 առյուծներից էր բաղկացած: Նույնը կարող եմ ասել նաև  ներկայիս «Ինտերի» մասին, այնպես որ մենք Ռաֆայի մենք շատ բանի կարող ենք հասնել և Իտալիայում, և Չեմպիոնների լիգայում: Շուտով մենք կմեկնենք աշխարհի ակումբային առաջնություն: Ինչ վերաբերում է «Ոսկե գնդակին», դա բոնուս է, սակայն դրանից ես չէի հրաժարվի»,-իր գնահատականն  է տվել Սնեյդերը «Ինտերի» շուրջ  տեղի ունեցող համարյա  բոլոր իրադարձությունների վերաբերյալ:


«Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին իր մտքերն այդքան էլ դրական չի  արտահայտում.«Մինչև հիմա ես մտածում եմ, որ միլանյան դերբին մեզ համար այնքան էլ լավ  չստացավ: Երկար ժամանակ մենք մեկ խաղացողի առավելություն ունեինք, սակայն դրանից մենք օգուտ չկարողացանք  քաղել»:


 «Իրավիճակն  իհարկե ամենասարսափելին չէ,  սակայն հուսադրող էլ չէ:  Թիմն  այնպիսին է,  ինչպիսին երեք ամիս առաջ: Բոլորը պետք է շարունակեն աշխատել, այդ թվում և մարզիչը»,-նշում է Մորատին: Միայն թե ասել, որ թիմն առանց հաջողության գլխավոր հեղինակի և ինչ-որ չափով նաև դրդապատճառների մնացել  է նույնը, մի քիչ չափազանցված է»:


«Բենիտեսը  փորձ ունի և նա կարող  է հասնել հաջողության: Նա պետք է հասնի դրան, չնայած որ, դա անել ներկայիս կոլեկտիվով, որն իր բոլոր հնարավորություները չի ցուցադրում, շատ դժվար է»,-ավելացնում է «Ինտերի» ղեկավարը:


«Մրցաշրջանի սկզբում շատերն էին ասում, որ կազմում չափազանց շատ ֆուտբոլիստներ կան:  Վնասվածքների շարքից հետո ես այդպես չեմ մտածում: Ինչ վերաբերում է ամրապնդմանը, ես հունվարին պատրաստ եմ նոր գնումներ կատարել, եթե դա անհրաժեշտ լինի»,-եզրափակել է Մորատին:


Armsport.am
www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR

Просмотров: 394 | Добавил: ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՖԵՆՈՄԵՆԸ

Զվարճալի

ԿԱՅՔԻ ԲԱՆՆԵՐԸ

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

www.footballist.ucoz.com'Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024