www.Armsport.tk
Այսօր`Հինգշաբթի, 18.04.2024, 18:26



Приветствую Вас հյուր | RSS
[ Главная ] [ ] [ Регистрация ] [ Вход ]
Меню сайта

ԵՐԳԵՐ

Հարցում
Ո'ր թիմը կդառնա Իսպանիայի 2010-11թթ. առաջնության հաղթող.
javascript:; javascript:;
Ընդանուր պատասխաններ: 263

Մասնակիցներ

Ակտիվ 1
Հյուրեր 1
Գրանցված 0

Главная » 2010 » Ամիս`օգոստոս » 16 » Օզիլ. Յուրաքանչյուր ֆուտբոլիստ կհամաձայներ...
14:37
Օզիլ. Յուրաքանչյուր ֆուտբոլիստ կհամաձայներ...
Գերմանական «Վերդեր» ակումբի կիսապաշտպան Մեսուտ Օզիլը իսպանացի լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ մեկնաբանել է «Ռեալին»՝ 16 մլն եվրոյով իրեն վաճառելու առաջարկի բրեմենյան ակումբի մերժումը:

- «Ռեալը» "Վերդեր"-ին առաջարկ է արել, որն էլ վերջինս մերժել է: Ինչպե՞ս կարող եք դա մեկնաբանել։

- Հուսով եմ բանակցությունները դեռ կշարունակվեն, սակայն այժմ կարող եմ ասել միայն, որ ես դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ «Վերդերի» հետ և այն չեմ խախտի:

- Վստա՞հ եք։

- Այո։ Ես պայմանագիր ունեմ:

- Ձեզ չի՞ գայթակղում "Ռեալում" խաղալու հնարավորությունը։

- Յուրաքանչյուր ֆուտբոլիստ կհամաձայներ նման առաջարկ ընդունել. չէ՞ որ մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է հանդես գալ եվրոպական գերակումբում: Ես երջանիկ եմ և հպարտ, որ «Ռեալի» պես հզոր ակումբը հետաքրքրված է իմ ծառայություններով։

- Իսկ Ձեր երազանքը ե՞րբ կիրականանա։

- Մոտ օրերս ես կխոսեմ իմ գործակալի և սպորտային տնօրենի հետ:

- Ի՞նչ եք կարծում, «Ռեալը» ևս մեկ փորձ կանի գնել Ձեզ մինչ չորեքշաբթի, քանի դեռ Դուք չեք խաղացել Չեմպիոնների Լիգայում։

- Իսկ ինչու՞ չօգտվել այդ հնարավորությունից։ Կրկնում եմ, «Ռեալը» աշխարհի ուժեղագույն թիմերից մեկն է:

- Անձամբ Ձեզ հետ Իսպանիայից փորձե՞լ են կապվել։

- Ոչ։ Բանն այն է, որ «Վերդերը» իմ գործակալին հայտնել էր, թե իբր ոչ մի առաջարկ չի եղել, իսկ «Բավարիա» - «Ռեալ» խաղից հետո ես տեղեկացա, որ նման առաջարկ եղել է: Ես շատ վիրավորված եմ ակումբի նման վարքից և արդեն ղեկավարությանը հայտնել եմ այդ մասին:

- Այսինքն, ամեն ինչ հանգում է նրան, որ դուք հեռանալու եք «Վերդերից»։

- Ոչ, ես պայմանագիր ունեմ և հարգում եմ այս ակումբը: Ես պարզապես ասում եմ այն, ինչ կասեր յուրաքանչյուր ֆուտբոլիստ, երբ իր դուռը թակեր «Ռեալը»: 
WWW.FOOTBALLIST.UCOZ.COM,ADMIINISTRATOR
Просмотров: 379 | Добавил: ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՖԵՆՈՄԵՆԸ

Զվարճալի

ԿԱՅՔԻ ԲԱՆՆԵՐԸ

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

www.footballist.ucoz.com'Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024