www.Armsport.tk
Այսօր`Շաբաթ, 27.04.2024, 05:27



Приветствую Вас հյուր | RSS
[ Главная ] [ ] [ Регистрация ] [ Вход ]
Меню сайта

ԵՐԳԵՐ

Հարցում
Ո'ր թիմը կդառնա Իսպանիայի 2010-11թթ. առաջնության հաղթող.
javascript:; javascript:;
Ընդանուր պատասխաններ: 263

Մասնակիցներ

Ակտիվ 1
Հյուրեր 1
Գրանցված 0

Главная » 2010 » Ամիս`սեպտեմբեր » 11 » Ուոլկոտը 1-1,5 ամիս կվերականգնվի
01:39
Ուոլկոտը 1-1,5 ամիս կվերականգնվի
Ուոլկոտը 1-1,5 ամիս կվերականգնվի

Արսենալի կիսապաշտպան Տեո Ուոլկոտը Անգլիայի հավաքականի խաղի ժամանակ վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երեք հանդիպումները:


Եվրո-2012”-ի ընտրական փուլի Շվեյցարիայի հետ հանդիպմանը անգլիացի ֆուտբոլիստին պատգարակով են հանել դաշտից: Այդ վնասվածքի գնով 21-ամյա հարձակվողը օգնել է Ուեյն Ռունիին գոլի հեղինակ դառնալ: Այս խաղից հետո Ֆաբիո Կապելոն հայտարարել էր, որ Ուոլկոտը երկու շաբաթ չի խաղա: Սակայն լրացուցիչ հետազոտությունները ցույց են տվել, որ վերականգնման համար շատ ավելի ժամանակ հարկավոր կլինի:   

 Տեսնելով, թե ինչպես Ուոլկոտը վնասվածք ստացավ, ես մտածեցի, որ պարզապես երեք-չորս օրվա հարց է, - հայտարարել է Արսենալի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, - ցավոք, վերականգնման համար 1-1,5 ամիս անհրաժեշտ կլինի: Հիմա մեզ պետք է լցվել համբերությամբ և սպասել:


Բացի Ուոլկոտից հիվանդանոցում է գտնվում նաև Ռոբին վան Պերսին, ով ևս նույն ժամանակահատվածում կվերադառնա: Ուոլկոտը հիանալի էր սկսել այս մրցաշրջանը` Անգլիայի առաջնության երեք հանդիպումներում խփելով չորս գոլ: Վնասվածքի պատճառով նա չի կարողանա օգնել լոնդոնցիներին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի Բրագայի հետ կայանալիք հանդիպմանը, ինչպես նաև բաց կթողնի Պարտիզանի հետ կայանալիք արտագնա խաղը և, հնարավոր է, հոկտեմբերի 19-ին Դոնեցկի Շախտյորի հետ կայանալիք հանդիպումը: 
Հարձակվողը չի մասնակցելու նաև հոկտեմբերին Չելսիի հետ կայանալիք խաղին և Եվրո-2012-ի ընտրական փուլի Չերնոգորիայի հետ կայանալիք հանդիպմանը, որը տեղի կունենա  հոկտեմբերի 10-ին, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: 
armsport.am
www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR

Просмотров: 374 | Добавил: ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՖԵՆՈՄԵՆԸ

Զվարճալի

ԿԱՅՔԻ ԲԱՆՆԵՐԸ

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

www.footballist.ucoz.com'Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024