Իտալական «Միլանի» ֆուտբոլիստ Ռոնալդինյոն իսպանական AS թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ հիացած է «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյով:
Բրազիլացի ֆուտբոլիստն ասել է, որ նրանով սկսել է հիանալ դեռևս այն ժամանակներից, երբ պորտուգալացի մասնագետը գլխավորեց «Չելսին»:
«Ես հիանում եմ Մոուրինյոյով և ինձ դուր է գալիս նրա թիմի խաղաոճը: Համոզված եմ, որ Մոուրինյոն շատ մեծ արդյունքների կհասնի «Ռեալի» հետ՝ իր տրամադրության տակ ունենալով այսպիսի բարձրակարգ ֆուտբոլիսնտեր»,- ասել է Ռոնալդինյոն:
Totalfootball.am
www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR