www.Armsport.tk
Այսօր`Հինգշաբթի, 25.04.2024, 23:46



Приветствую Вас հյուր | RSS
[ Главная ] [ ] [ Регистрация ] [ Вход ]
Меню сайта

ԵՐԳԵՐ

Հարցում
Ո'ր թիմը կդառնա Իսպանիայի 2010-11թթ. առաջնության հաղթող.
javascript:; javascript:;
Ընդանուր պատասխաններ: 263

Մասնակիցներ

Ակտիվ 1
Հյուրեր 1
Գրանցված 0

Главная » 2010 » Ամիս`օգոստոս » 19 » ՌՈՆԱԼԴՈՒԻՆ, ՌԱՄՈՍԻՆ, ԿԱՍԻԼՅԱՍԻՆ, ԻԳՈՒԱԻՆԻՆ ԵՎ ԱԼՈՆՍՈՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ Է ՏՐՎԵԼ
14:27
ՌՈՆԱԼԴՈՒԻՆ, ՌԱՄՈՍԻՆ, ԿԱՍԻԼՅԱՍԻՆ, ԻԳՈՒԱԻՆԻՆ ԵՎ ԱԼՈՆՍՈՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ Է ՏՐՎԵԼ

Նրանց կտրվի հանգստյան օրեր և այդ իսկ պատճառով այս խաղացողները չեն մասնակցի«Հերկուլեսի»  դեմ խաղին:

Մադրիդի «Ռեալը»  պետք է անցկացնի իր նախամրցաշրջանային վերջին ընկերակակն հանդիպումը, որում կիրակի օրը կմրցի «Հերկուլեսի»  հետ: Ընդամենը 10 օր է մնացել Լա Լիգայի մեկնարկին և մարզիչ Մոուրինյոն որոշել է հանգիստ տալ Կրիշտիանուին, Ռամոսին, Կասիլյասին, Իգուաինին և Խաբի Ալոնսոյին: Նրանք թիմի այն խաղացողներն են, որոնք ի տարբերություն մյուսների ունեցել են ավելի քիչ հանգստյան օրեր և վերջիվերջո նրանք են թիմի շարժիչ ուժը ու պետք է լավ մարզավիճակում լինեն պաշտոնական ծանր հանդիպումներից առաջ: Պարզ է, որ բոլոր այս հինգ խաղացողերը շատ կարևոր են թիմի համար: Առաջնությունը դեռևս չի սկսվել և ընկերական հանդիպմանը կարելի և հանգիստ տալ նրանց:

Ռամոսին հանգիստ է տրվել նրա համար քանի որ նա ստիպված փոխարինում է վնասվածք ստացած Ալբիոլին, նրա հայրենակից Կասիլյասն էլ արդեն անցկացրել է 228 րոպե ընկերական խաղերում և հոգնած է: Խաբի Ալոնսոն էլ խաղացել է 207 րոպե: Բացի այդ էլ այս երեք իսպանացիներին ծանր առաջնության մեկնարկ է սպասվում, քանի որ սեպտեմբերի երեքին և յոթին Իսպանիայի հավաքականը կմրցի համապատասխանաբար Լիխտենշտեյնի և Արգենտիանյի դեմ:

Մոտավորապես նույն իրավիճակն է Իգուաինի մոտ: Նա Մադրիդի «Ռեալի»  կազմում արդեն անցկացրեց 196 րոպե ընկերական խաղերում: Ճիշտ է Կրիշտիանուն Պորտուգալիայի հավաքականում չանցկացրեց ընկերական հանդիպում, բայց «Ռեալի»  կազմում խաղաց 264 րոպե և առջևում հավաքականում պետք է խաղա Կիպրոսի և Նորվեգիայի հետ:

Խուանանը ստանում է իր համար լավ հնարավորություն

Կենտրոնական պաշտպանի գոտում ֆուտբոլիստների վնասվածքները շատ խոցելի կարող է դարձնել թիմի կենտրոնը և այդ իսկ պատճառով Մոուրինյոի վերջին կենտրոնականը պետք է լինի կանտերանո Խուանանը, ով կմասնակցի «Հերկուլեսի»  դեմ հանդիպմանը: Այժմ թիմ ում մարզվում է միայն մեկ կենտրոնական պաշպան` Կառվալյուն, այնպես որ Կաստիլիայի խաղացող երիտասարդ  Խուանանը, ով արդեն «Ստանդարտի»  դեմ հանդիպմանը ընդգրկված է եղել թիմում, կընդգրկվի նաև «Հերկուլեսի»  դեմ հանդիպմանը: Կաստիլիայի երիտասարդը ունի 1.91 մ հասակ և Վալդեբեբասում մարզվում է այս ամառվանից: Եթե նա մասնակցի«Հերկուլեսի»  դեմ հանդիպմանը, կլինի վեցերորդ Կանտերանոն, ով ընդգրկված կլինի թիմում: Նրանից առաջ այդ պատվին են արժանացել Խուանֆրանը, Ալեքս Ֆերնանդեսը, Տեբարը, Նաչոն, և Մորատան:
ՀՂՈՒՄԸ`realmadrid.am
www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR

Просмотров: 409 | Добавил: ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՖԵՆՈՄԵՆԸ

Զվարճալի

ԿԱՅՔԻ ԲԱՆՆԵՐԸ

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

www.footballist.ucoz.com'Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024