www.Armsport.tk
Այսօր`Ուրբաթ, 29.03.2024, 00:10



Приветствую Вас հյուր | RSS
[ Главная ] [ ] [ Регистрация ] [ Вход ]
Меню сайта

ԵՐԳԵՐ

Հարցում
Ո'ր թիմը կդառնա Իսպանիայի 2010-11թթ. առաջնության հաղթող.
javascript:; javascript:;
Ընդանուր պատասխաններ: 263

Մասնակիցներ

Ակտիվ 1
Հյուրեր 1
Գրանցված 0

Главная » 2010 » Ամիս`նոյեմբեր » 27 » Ռուբեն Հայրապետյան. Իմ ձեռքով միայն մեկ ֆուտբոլիստ եմ ծեծել
23:16
Ռուբեն Հայրապետյան. Իմ ձեռքով միայն մեկ ֆուտբոլիստ եմ ծեծել

Ռուբեն Հայրապետյան. Իմ ձեռքով միայն մեկ ֆուտբոլիստ եմ ծեծել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի այսօր կայացած ժողովի ավարտից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպեց լրագրողների հետ, որի ընթացքում պատասխանեց մի շարք հարցերի։

- Որո՞նք են Ձեր անելիքների նախապատվությունները այս 4,5 տարվա ընթացքում։

- Ես ասել եմ ու ասելու եմ. մեր հաջող մրցելույթները միջազգային մրցասպարեզներում առաջին հերթին կախված է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հետ: Ինչպես գիտեք, հիմա Հայաստանի մարզերում բացակայում են ֆուտբոլային ենթակառուցվածքներ: Հաջորդ 4,5 տարիների ընթացքում շեշտը դրվելու է մարզերում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման վրա: Առաջին հերթին, խոսքը վերաբերվում է Գյումրիին ու Լոռիին։ 

Հաշվետվության ընթացքում նշեցի, որ ֆեդերացիան գումարներ է հատկացնելու այդ նպատակով։ Այդ գումարով Շիրակում կկառուցվի 6 խաղադաշտ՝ 1 արհեստական խոտածածկով ու 5 բնական։ Իսկ Լոռիում կկառուցվի 4 խաղադաշտ, որոնցից մեկը կրկին լինելու է արհեստական խոտածածկով։

Ուզում եմ նաև նշել, որ անցած շաբաթ եղա Կապանում։ Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Մաքսիմ Հակոբյանին՝ այնտեղ հոյակապ ֆուտբոլային ենթակառուցված ստեղծելու համար։

- Արդեն խոսեցիք մրցավարության խնդիրների մասին։ Ի՞նչ եք պատրաստվում անել՝ իրավիճակը շտկելու համար։

- Ֆեդերացիան սխալ է գործել՝ մրցավարության խնդիրները լիովին վստահելով մրցավարական բաժնի արդեն նախկին պետին (Արարատ Ճաղարյանին - խմբ.): Վերջինս շատ վատ արարք է կատարել, որի համար պատժվել է, ընդ որում՝ շատ խիստ ձևով։ Բնական է, որ այդ ամենը արվում էր՝ ինձ վարկաբեկելու նպատակով։ Երբ մրցավարը «Միկա» - «Փյունիկ» խաղին 11-մետրանոց է նշանակում ու «Փյունիկը» հաղթանակ է տոնում, իսկ խաղից հետո հնչած հարցին, թե ինչու՞ ես արել դա, ապուշի հայացքով նայում է քո վրա ու ժպտում, պարզ է, որ նպատակը՝ ինձ վարկաբեկելն է։

Պարզվում է, որ մենք ունենք երիտասարդ լավ մրցավարներ, որոնք ընդամենը մի փոքր վերապատրաստման կարիք ունեն։ Նրանց հետ արդեն հիմա աշխատում է մրցավարական բաժնի նոր պետ Կարեն Նալբանդյանը։

- Ի՞նչ եք անելու, որ Ռուսաստանի դեմ մարտին կայանալիք հանդիպմանը հավաքականը ներկայանա նույն մարզավիճակով, ինչ հոկտեմբերին էր։

- Ամեն ինչ: Արդեն ասել եմ, որ առաջնությունը մեկնարկելու է մարտի մեկին, որպեսզի հավաքականի՝ Հայաստանում ելույթ ունեցող ֆուտբոլիստները խաղին մոտենան՝ ունենալով լավ մարզավիճակ։ Ինչ վերաբերում է ընկերական խաղերին, ապա դրանց մասին կհայտարարեմ երկուշաբթի։

- Մամուլում լուրեր են տարածվել, որ հավաքականի հաջող մրցելույթները պայմանավորված են Ձեր կողմից կոշտ մեթոդների կիրառման հետ...

- Ո՞վ է նման լուրեր տարածում։ Դուք, ամենայն հավանականությամբ, լավ ծանոթ չեք իրավիճակին։ Հավաքականի ֆուտբոլիստներից շատերի հետ դահլիճում հավաքված լրագրողների զգալի հատվածը լավ ծանոթ է ու, բացի դրանից, ընկերական հարաբերությունների մեջ է գտնվում։ Հարցրե՛ք նրանցից. ու՞մ հետ եմ ես կոշտ վարվել։ Ես ֆուտբոլիստներին իմ երեխաների պես սիրու, գրկում, շոյում ու նաև բարկանում եմ։ Մեր արածը եզրափակվում է նրանով, որ լավ ենթակառուցվածք ստեղծեցինք ու համարձակ սերնդափոխություն իրականցրինք։ Այո, խոստովանում եմ, մեկ ֆուտբոլիստի ծեծել եմ. նրա անունը Կակոսյանը, ով երեխաների ներկայությամբ իրեն թույլ տվեց հայհոյել։ Նրան ես ապտակել եմ, բայց միայն նրան:

Ցավալին գիտե՞ք ինչում է կայանում։ Մեկ տարի առաջ ֆուտբոլասերները գոռում էին. «Նեմեց, հեռացի», երբ հավաքականը պարտվում էր։ Իսկ հիմա, լավ մրցելույթներից մեկը չկա, գոնե ասի. «Կեցցե՛ս, Հայրապետյան»։ Ես դա չեմ էլ ակնկալում, ճիշտն ասած։ Իսկ իմ երազանքն է, որ Ռուբեն Հայրապետյանի հեռանալը ցանկանան այն ժամանակ, երբ Հայաստանի հավաքականը չկարողանա Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճել... 

Armsport.am
www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR
Просмотров: 1004 | Добавил: ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՖԵՆՈՄԵՆԸ

Զվարճալի

ԿԱՅՔԻ ԲԱՆՆԵՐԸ

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

www.footballist.ucoz.com'Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024