«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին համաձայնվել է նոր պայմանագիր ստորարգել ակումբի հետ:
Այսպիսով, ֆուտբոլիստը թիմի կազմում ելույթ կունենա առնվազն մինչև 2015-ը:
«Ծանր շաբաթ ստացվեց, բայց «Մանչեսթեր Յունայթեդում» սովորել են, որ ակումբի գործերը մանրամասն լուսաբանվում են: Ես Ռունիին ասացի, որ նրա առջև դռները միշտ բաց են և ուրախ եմ, որ նա համաձայնեց մնալ»,- գլխավոր մարզչ Ալեքս Ֆերգյուսոնի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: