| Մասնակիցներ |
Ակտիվ 1 Հյուրեր 1 Գրանցված 0 |
|
 | |  |
| Главная » 2010 » Ամիս`նոյեմբեր » 12 » Սնեյդեր. Մոուրինյոն անցյալում է
16:53 Սնեյդեր. Մոուրինյոն անցյալում է |
 Սնեյդեր. Մոուրինյոն անցյալում է «Ինտերի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը համամիտ է, որ միլանյան ակումբը հիմա դժվար ժամանակներ է ապրում, սակայն նա համոզված է, որ մոտ ապագայում իրենք կարող են վերադառնալ նախկին մակարդակին:
«Մոուրինյոն արդեն անցյալում է, մենք պետք է ներկայի մասին մտածենք, այլևս ոչ մի հիշողություն անցյալից»,-ընդգծել է ֆուտբոլիստն իր «Twitter»-ում: Պետք է ենթադրել, որ հոլանդացին այս հայտարարությունն արել է' նկատի ունենալով կիրակնօրյա դերբին:
«Այո, մենք լավագույն իրավիճակում չենք հայտնվել, սակայն դրան բացատրություն կա: Մեր նախորդ մրցաշրջանը պարզապես ֆանտաստիկ էստացվեց, և այն որևէ կերպ հնարավոր չէ մոռանալ: «Ինտերի» իսկական երկրպագուները երբեք չեն սուլի իրենց խաղացողներին, հատկապես այն դեպքերում, երբ թիմն փորձում է հաղթահարել իր կյանքի ոչ այնքան հեշտ ժամանակաշրջանը»,-շարունակել է հոլանդացին:
«Ես ցանկություն չունեմ պարտվել դերբիում, քանի որ հենց «Միլանի» հետ է անցել իմ առաջին ելույթը «Ինտերում»,-ասել է Ուեսլին' նկատի ունենալով այն խաղը, երբ նրանք 4:0 հաշվով հաղթանակ տարան հարևանների նկատմամբ:
«Ներկա պահին ես շարունակում եմ կատարելագործվել, սակայն ամեն դեպքում ինձ անհրաժեշտ է երկրպագուների և Բենիտեսի աջակցությունը: Նա մեծ մարզիչ է, ինչպես նաև Մոուրինյոն»,-ասել է Սնեյդերը:
Armsport.am www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR
|
|
Просмотров: 472 |
Добавил: ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ
| Рейтинг: 5.0/1 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
| |
 | |  |
|
| ԿԱՅՔԻ ԲԱՆՆԵՐԸ |
 |
|