www.Armsport.tk
Այսօր`Ուրբաթ, 29.03.2024, 16:37



Приветствую Вас հյուր | RSS
[ Главная ] [ ] [ Регистрация ] [ Вход ]
Меню сайта

ԵՐԳԵՐ

Հարցում
Ո'ր թիմը կդառնա Իսպանիայի 2010-11թթ. առաջնության հաղթող.
javascript:; javascript:;
Ընդանուր պատասխաններ: 263

Մասնակիցներ

Ակտիվ 1
Հյուրեր 1
Գրանցված 0

Главная » 2010 » Ամիս`հոկտեմբեր » 11 » ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ. «ԱՐԱԳ ԳՈԼԸ ԿՀԵՇՏԱՑՆԻ ԳՈՐԾԸ»
14:52
ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ. «ԱՐԱԳ ԳՈԼԸ ԿՀԵՇՏԱՑՆԻ ԳՈՐԾԸ»

Լուսանկարը © ՀԱԿՈԲ ԲԵՐԲԵՐՅԱՆ/PHOTOPLANET

Լուսանկարը © ՀԱԿՈԲ ԲԵՐԲԵՐՅԱՆ/PHOTOPLANET

ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ. «ԱՐԱԳ ԳՈԼԸ ԿՀԵՇՏԱՑՆԻ ԳՈՐԾԸ»
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Եվրո-2012-ի ընտրական փուլի Անդորրայի դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ թիմն այս անգամ էլ ավելի կենտրոնացված գործի.
«Մենք դիտում էինք Անդորրայի խաղը Իռլանդիայի դեմ: Հիմա Անդորրայի պաշտպանությունը շատ ավելի կազմակերպված է գործում քան նախկինում: Բացի այդ նման մրցակիցները վտանգավոր են, քանի որ չգիտես ինչ սպասել նրանցից: Պետք է ավելի կենտրոնացված գործել»,- ասաց Մինասյանը:
Վարդան Մինասյանը խոսեց նաև մեկնարկային կազմում հնարավոր փոփոխությունների մասին.
«Հավաքականի մարզումների մեծ մասի փակ լինելու պատճառն այն է, որպեսզի ֆուտբոլիստներն առավելագույնս կենտրոնանան: Ինչ վերաբերում է մեկնարկային կազմին, ապա որակազրկված Կառլեն Մկրտչյանի փոխարեն կխաղա Արթուր Եդիգարյանը: Էդգար Մալաքյանը 90 տոկոսով պատրաստ է խաղալ, իսկ Դավիթ Մանոյանը չի կարողանա օգնել մեզ»,- նշեց Վարդան Մինասյանը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հարձակվող Յուրա Մովսիսյանից պահանջել է ուշադիր լինել, քանի որ ֆուտբոլիստն արդեն մեկ դեղին քարտ ունի. «Անդորրայի հավաքականի ֆուտբոլիստներն անընդհատ սադրանքների են դիմում: Ընդհանրապես հարձակվողներն իրավունք չունեն դեղին քարտ ստանալու: Առաջին դեղինն էլ Յուրան ստացավ սադրանքի գնալու արդյունքում: Հուսով եմ, որ հասկացել է դա և այս անգամ ավելի ուշադիր կլինի, քանի որ նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար»,- ընդգծեց Մինասյանը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի նպատակը Սլովակիայի դեմ տարած հաղթանակից հետո չի փոխվել. «Իմ նպատակը չի փոխվել: Ես ասել եմ, որ դա խաղի կայունացումն է, իսկ սա կայունացման ճանապարհն է: Այնպես որ, ոչինչ չի փոխվել: Ամեն ինչ պետք է հանգիստ ու քայլ առ քայլ անել: Դեռևս կլինեն պարտություններ և ոչ-ոքիներ: Չպետք է տրվել հույզերին»,- հավելեց հավաքականի մարզիչը:
Վարդան Մինասյանը խոսեց նաև այն ճնշման մասին, որը թիմը զգում է այս խաղից առաջ. «Ճնշում կա, սակայն սա այլ տիպի ճնշում է: Բոլորը սպասում են հաղթանակի: Այդ պատճառով ֆուտբոլիստներին ասել եմ քիչ ուշադրություն դարձնել լրատվամիջոցներին: Այստեղ լարվածություն է լինելու մեր տղաների մոտ: Եթե կարողանանք արագ գոլ խփել, ապա ամեն ինչ ավելի հեշտ կլինի»,- եզրափակեց Մինասյանը:


totalfootball.am
www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR

Просмотров: 347 | Добавил: ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՖԵՆՈՄԵՆԸ

Զվարճալի

ԿԱՅՔԻ ԲԱՆՆԵՐԸ

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

www.footballist.ucoz.com'Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024