www.Armsport.tk
Այսօր`Ուրբաթ, 19.04.2024, 11:03



Приветствую Вас հյուր | RSS
[ Главная ] [ ] [ Регистрация ] [ Вход ]
Меню сайта

ԵՐԳԵՐ

Հարցում
Ո'ր թիմը կդառնա Իսպանիայի 2010-11թթ. առաջնության հաղթող.
javascript:; javascript:;
Ընդանուր պատասխաններ: 263

Մասնակիցներ

Ակտիվ 1
Հյուրեր 1
Գրանցված 0

Главная » 2010 » Ամիս`օգոստոս » 14 » Վենգերը շուտով պայմանագիր կկնքի Արսենալի հետ
18:43
Վենգերը շուտով պայմանագիր կկնքի Արսենալի հետ
Արսենալի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Անգլիայի առաջնության 1-ին տուրի Լիվերպուլի հետ կայանալիք հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ իր բանակցությունները Լոնդոնի ակումբի հետ մոտենում են ավարտին, հաղորդում է СЭ-ն` հղում կատարելով Sky Sports-ին:

Ֆրանսիացի մասնագետի գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամռանը: Վենգերը նաև ասել է, որ իր աձջև նպատակ է դրել հաղթել Պրեմիեր լիգայում:

Ես պետք է ցույց տամ, որ լիովին վստահ եմ թիմիս վրա, և երկարաձգեմ պայմանագիրս: Համաձայնագրիս հետ կապված իրավիճակը շուտով կշտկվի: Դա միայն ժամանակի խնդիր է: Ընդ որում, իմ հավատարմությունն ու նվիրվածությունը ակումբին ոչ մի ընդհանուր բան չունի այն բանի հետ, ե ինչպես է դասավորվում մրցաշրջանը Արսենալի համար: Իհարկե, եթե աշխատանքս լավ չստացվի, և ղեկավարությունը դժգոհ լինի, ապա ես ստիպված կլինեմ հեռանալ: Բայց վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու”, - ասել է Վենգերը:

Հիանալի կլինի այս մրցաշրջանում բարելավել մեր արդյունքները անցյալ մրցաշրջանի համեմատ, այսինք հաղթել Պրեմիեր լիգան:  Մր թիմը բավականին երիտասարդ է, այնպես որ դժվար չի լինի գնալով բարելավել մեր խաղը: Մենք հաջողության ծարավ ենք, քաջ գիտակցում ենք, թե ինչ են մեզնից պահանջում երկրպագուները, և վստահ ենք, որ կարդարացնենք նրանց ակնկալիքները, - ասել է Վենգերը:
www.footballist.ucoz.com,administrator
Просмотров: 396 | Добавил: ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՖԵՆՈՄԵՆԸ

Զվարճալի

ԿԱՅՔԻ ԲԱՆՆԵՐԸ

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

www.footballist.ucoz.com'Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024