www.Armsport.tk
Այսօր`Ուրբաթ, 19.04.2024, 22:01



Приветствую Вас հյուր | RSS
[ Главная ] [ ] [ Регистрация ] [ Вход ]
Меню сайта

ԵՐԳԵՐ

Հարցում
Ո'ր թիմը կդառնա Իսպանիայի 2010-11թթ. առաջնության հաղթող.
javascript:; javascript:;
Ընդանուր պատասխաններ: 263

Մասնակիցներ

Ակտիվ 1
Հյուրեր 1
Գրանցված 0

Главная » 2010 » Ամիս`սեպտեմբեր » 13 » ՎԻԴԵՈ/Ռուբեն Դե Լա Ռեդ`չարաբաստիկ վնասվածքը:
23:56
ՎԻԴԵՈ/Ռուբեն Դե Լա Ռեդ`չարաբաստիկ վնասվածքը:

Եվրոպայում գոյություն ունեն ֆուտբոլային ակադեմիաներ, որոնք լավագույններից են ամբողջ աշխարհում: Այդպիսին են Ամստերդամի «Այաքսի» ֆուտբոլային ակադեմիան, կատալոնական «Բարսելոնայի», պորրտուգալական «Բենֆիկայի», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլային ակադեմիաները:
Սրանք ֆուտբոլիստների դարբնոցներ են, որոնք ամեն տարի «արտադրում են» ֆուտբոլային տաղանդներ:
Մեր սիրելի ակումբի ֆուտբոլային ակադեմիան դեռևս նման որակներով աչքի չի ընկնում, չնայած որ «Ռեալի» սաներից շատերը  բարձրակարգ խաղ են ցույց տալիս այլ թիմերում, ինչպիսին օրինակ՝ Խուան Մանուել Մատան է:
Մինչև Մոուրինյոյի թիմի ղեկը ստանձնելը՝ «Ռեալի» ղեկավարությունը արդեն իսկ շեշտը դրել էր սեփական սաների ֆուտբոլային որակները օգտագործելու վրա: Թիմ հրավիրվեցին Գրաներոն, Ադանը, Միգել Տոռեսը և այլ երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք հիմնականում հանդես էին գալիս կանտերայում: Սակայն այս ֆուտբոլիստներից իր ցուցադրած խաղով բոլորովին առանձնանում էր Ռուբեն Դե լա Ռեդը: Չնայած երիտասարդ տարիքին՝ Ռուբենը բավականին հասուն և գրագետ խաղ էր ցուցադրում, ամրապնդվեց Իսպանիայի երիտասարդական հավաքականի հիմնական կազմում, այնուհետև «Ռեալի» հիմնական կազմում, իսկ 2008 թվականի ամռանը Իսպանիայի ազգային հավաքականի հետ միասին հռչակվեց մայրցամաքի չեմպիոն: Կարծես թե ամեն ինչ հրաշալի էր…Ռուբենը անընդհատ կատարելագործում էր իր խաղը, մշտապես խաղում «Ռեալի» հիմնական կազմում, պարբերաբար փոխարինման դուրս գալիս Իսպանիայի հավաքականում:
Սակայն եկավ չարաբաստիկ օրը…2008 թվականի հոկտեմբերի 30-ը, երբ «Ռեալը» գավաթային հանդիպում էր անցկացնում ցածր լիգաներից մեկը ներկայացնող՝ «Ռեալ Ունիոնի» դեմ: Դրվագներից մեկում Դե լա Ռեդը ընկավ, որից հետո կորցրեց գիտակցությունը: Ֆուտբոլիստին անմիջապես տեղափոխեցին հիվանդանոց: Երկարատև հետազոտությունից հետո բժիշկները հնչեցրեցին ամենավատը ցանկացած պրոֆեսիանալ մարզիկի համար. Ռուբենին հակացուցվեց զբաղվել իր սիրած գործով. տաղանդավոր ֆուտբոլիստը այլևս ֆուտբոլ չպետք է խաղար.
Նրա ընկերները և մտերիմները նշում են, որ Ռուբենը չափազանց ծանր է տանում այդ փաստը և ֆուտբոլից բոլորովին չկտրվելու համար պարապունքներ է անցկացնում ցածր տարիքային երեխաների հետ:
Իր վերջին հարցազրույցում նա նշել է, որ հավատում է հրաշքներին և դեռ հույս ունի վերադառնալ մեծ ֆուտբոլ: Դե լա Ռեդը ընդամենը 25 տարեկան է:
Ձեզ ենք ներկայացնում նրա ֆուտբոլային կարիերայի մասին պատմող՝ բավականին գեղեցիկ մի տեսանյութ.

Realmadrid.am
www.footballist.ucoz.com,ADMINISTRATOR

Просмотров: 397 | Добавил: ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՖԵՆՈՄԵՆԸ

Զվարճալի

ԿԱՅՔԻ ԲԱՆՆԵՐԸ

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

www.footballist.ucoz.com'Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024