«ՅՈՒՎԵՆՏՈՒՍՆ» ՈՒ ԴԵԼ ՊԻԵՌՈՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
«Յուվենտուսի» ավագի գործող պայմանագիրն ավարտվում է 2011-ի հունիսին, բայց թուրինյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է այն երկարաձգել ևս մեկ տարով:
Ինչպես հաղորդում է Tttomercatoweb-ը, ինքը՝ Դել Պիեռոն, կարծում է, որ դեռևս վաղ է ավարտել կարիերան, և նա կարող է օգուտ տալ իր թիմին:
«Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Բեպպե Մարոտտան հավատում է, որ 36-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը կկնքվի հաջորդ մրցաշրջանի սկզբում: Ըստ նրան, դրան խանգարող ոչինչ չկա: