www.Armsport.tk
Այսօր`Հինգշաբթի, 25.04.2024, 17:53



Приветствую Вас հյուր | RSS
[ Главная ] [ ] [ Регистрация ] [ Вход ]
Меню сайта

ԵՐԳԵՐ

Հարցում
Ո'ր թիմը կդառնա Իսպանիայի 2010-11թթ. առաջնության հաղթող.
javascript:; javascript:;
Ընդանուր պատասխաններ: 263

Մասնակիցներ

Ակտիվ 1
Հյուրեր 1
Գրանցված 0

Главная » 2010 » Ամիս`նոյեմբեր » 16 » Զիդան. Ինձ դուր է գալիս Ինյեստայի պահվածքը
11:34
Զիդան. Ինձ դուր է գալիս Ինյեստայի պահվածքը

 Զիդան. Ինձ դուր է գալիս Ինյեստայի պահվածքը
Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը իր կանխատեսումներն է արել "Ոսկե գնդակին” հավակնող թեկնածուների վերաբերյալ և հայտարարել , որ իր ընտրությունը կանգ է առել Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստների վրա: 


Անհատական պարգևների թիվն այս մրցաշրջանում կրճատվել է.  France Football-ի "Ոսկե գնդակը” և ՖԻՖԱ-ի "Ադամանդե գնդակը” միավորվել են` պահպանելով  առաջինի անվանումը: Փոփոխության են ենթարկվել նաև քվեարկության կանոնները: Այսուհետ բացի հավաքականների մարզիչներից և ավագներից` քվեարկության ժամանակ իրենց կարծիքն են հայտնելու նաև լրագրողները: 


Ներկա պահին "Ոսկե գնդակին” հավակնող թեկնածուների ցուցակում ընդգրկված է 23 ֆուտբոլիստ, որոնցից 6 իսպանացի են: Դեկտեմբերի 6-ին թեկնածուների թիվը կրճատվելու, և մնալու է ընդամենը երեք անուն: Հաղթողը հայտնի կդառնա հունվարի 10-ին:  


 "Շատ ֆուտբոլիստներ կան, որոնք արժանի են նման բարձր պարգևի, - նշել է 1998թ. "Ոսկե գնդակի” մրցանակակիր Զինեդին Զիդանը, - սակայն ես նախապատվությունը կտայի իսպանացիներից մեկին, քանի որ հենց նրանք են հաղթել աշխարհի գավաթը և, առհասարակ, նրանք լավ են հանդես եկել ողջ տարվա ընթացքում: Իմ կարծիքով, իսպանացի ֆուտբոլիստը ամենից շատն է արժանի այդ "Ոսկե գնդակին”: 

Աշխարհի 23 չեմպիոնների կազմում գլխավոր մրցանակին հավակնում են Իկեր Կասիլյասը, Խաբի Ալոնսոն, Չավին, Դավիդ Վիլյան, Կառլես Պույոլը և Անդրես Ինյեստան:


 "Ինյեստայի” նման ֆուտբոլիստները ինձ հաճույք են պատճառում իրենց ցուցադրած խաղով: Ինձ դուր է գալիս նրա պահվաքը, քանի որ դաշտից դուրս նա շատ զսպված է, ինչը շատ լավ է”, - իր ընտրությունն է մեկնաբանել 1998թ. աշխարհի չեմպիոնը:   


Armsport.am
www.footballist.ucoz.com, ADMINISTRATOR

Просмотров: 348 | Добавил: ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՖԵՆՈՄԵՆԸ

Զվարճալի

ԿԱՅՔԻ ԲԱՆՆԵՐԸ

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

www.footballist.ucoz.com'Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024