www.Armsport.tk
Այսօր`Հինգշաբթի, 25.04.2024, 09:09



Приветствую Вас հյուր | RSS
[ Главная ] [ ] [ Регистрация ] [ Вход ]
Меню сайта

ԵՐԳԵՐ

Հարցում
Ո'ր թիմը կդառնա Իսպանիայի 2010-11թթ. առաջնության հաղթող.
javascript:; javascript:;
Ընդանուր պատասխաններ: 263

Մասնակիցներ

Ակտիվ 1
Հյուրեր 1
Գրանցված 0

Главная » 2011 » Ամիս`մարտ » 11 » ՄՈՈՒՐԻՆՅՈ. «ՀԵՐԿՈՒԼԵՍԸ ԿԽԱՂԱ ԱՄԲՈՂՋ ՍՐՏՈՎ»
21:55
ՄՈՈՒՐԻՆՅՈ. «ՀԵՐԿՈՒԼԵՍԸ ԿԽԱՂԱ ԱՄԲՈՂՋ ՍՐՏՈՎ»

Rueda de PrensaRueda de PrensaRueda de PrensaRueda de PrensaRueda de Prensa

Ժոզե Մոուրինյոն այսօր կայացած մամլո-ասուլիսի ժամանակ խոսել է սպասվելիք հնարավոր բարդությունների մասին, որոնք կարող են առաջանալ «Հերկուլեսի» հետ վաղը՝ ժամը 23:00-ին կայանալիք խաղում: Սակայն մադրիդիստների մարզիչը հայտարարել է, որ հավատում է իր թիմին:

«Ոչ-ոք այս խաղում ապահովագրված չէ բարդություններից: Թիմը խաղում է միավորների համար, և ակնհայտ է, որ մենք պարտության մասին չենք մտածում, այլ՝ միայն լավ բաների մասին»:

««Հերկուլեսը» մի քանի մեծ գործեր արել է այս մրցաշրջանում, և նրանք լավ են խաղում սեփական դաշտում, որտեղ մենք ստիպված եղանք մեծ պայքար մղել հաղթելու համար: Սա հեշտ խաղ չէ մեզ համար: Նրանց ֆուտբոլիստներից կան շատ անհատականություններ, որոնք ակնկալում են դրական արդյունք»:

«Մենք ցանկանում ենք պահպանել կատարյալ արդյունքը «Բեռնաբեուում»: Ամուր խաղ անցկացնելը մեծ խթան կհանդիսանա մեր վստահության բարձրացման գործում՝ նախքան «Լիոնի» հետ խաղը»:

«Ամենակարևորն այն է, որ թիմը մտածի, թե ինչպես է պետք խաղալ, ու չփորձի խաղալ նախորդ խաղում խաղացած համակարգով: «Ռեալ Մադրիդը» կարող է մեկ օր կորցնել Ռոնալդուին, բայց նրանք պետք է շարունակեն իրենց մեծ խաղը»:

«Մենք լավ խաղացինք նաև «Ռասինգի» հետ խաղում: Այն լավ խաղ էր, մենք լավ ենք խաղացել ամբողջ մրցաշրջանում և լավ արդյունքի ենք հասել: Եթե դուք մտածում եք, որ Կրիշտիանուն «Ռասինգի» հետ խաղը բաց է թողել, որպեսզի մասնակցի Չորեքշաբթի օրվա «Լիոնի» հետ խաղին՝ դուք սխալվում եք: Ես ուզում եմ, որ նա խաղա, բայց չեմ նախընտրում խաղադաշտ դուրս բերել այն խաղացողներին, ովքեր 100%-ով պատրաստ չեն: Եթե Կրիշտիանուն ստիպված լիներ խաղալ վաղվա խաղում, ապա նա չէր խաղա, որովհետև նա ամբողջովին առողջ չէ, բայց ես վստահ եմ, որ նա կկարողանա մասնակցել Չորեքշաբթի կայանալիք խաղին՝ Շաբաթ, կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրերին մարզումներ անցկացնելուց հետո»:

«Մենք բոլորս նույն կարծիքն ունենք Բենզեմայի վերաբերյալ: Նա բարելավվել է շատ տեսանկյուններից, մենք կարող ենք ասել, որ նա տարբերվում է ու այսպես ավելի լավ է»:

«Օզիլը գնալով բարելավվում է: Նրա ադապտացիան շատ լավ է ընթանում: Դա հիասքանչ գործարք էր «Ռեալի» համար, որը եղավ բավականին ցածր գնով»:

«Ես հիմար չեմ, մենք բոլորս գիտենք, որ այս պահին առաջնությունում հնարավորությունները փոքրանում են: Երբ մի թիմ խաղում է Չեմպիոնների Լիգայում՝ չորեքշաբթի և Լա Լիգայում՝ կիրակի, իսկ մյուսը՝ ՉԼ-ում՝ երեքշաբթի, իսկ Լիգայում՝ շաբաթ, ապա «Ռեալը» չունի նույն հնարավորությունները մրցելու համար: Սա ոչ բոլորի համար է, որ արդար է»:

©Գևորգ Մովսիսյան. Armsport.tk

Просмотров: 8716 | Добавил: ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
0  
1 Gonsultacot   (21.12.2012 18:09) [Материал]
Не горю желанием смотреть......

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՖԵՆՈՄԵՆԸ

Զվարճալի

ԿԱՅՔԻ ԲԱՆՆԵՐԸ

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

www.footballist.ucoz.com'Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024