www.Armsport.tk
Այսօր`Շաբաթ, 27.04.2024, 03:59



Приветствую Вас հյուր | RSS
[ Главная ] [ ] [ Регистрация ] [ Вход ]
Меню сайта

ԵՐԳԵՐ

Հարցում
Ո'ր թիմը կդառնա Իսպանիայի 2010-11թթ. առաջնության հաղթող.
javascript:; javascript:;
Ընդանուր պատասխաններ: 263

Մասնակիցներ

Ակտիվ 1
Հյուրեր 1
Գրանցված 0

Главная » 2010 » Ամիս`սեպտեմբեր » 4 » ՖԵՆՈՄԵՆԸ (AUDIO,VIDEO)
23:46
ՖԵՆՈՄԵՆԸ (AUDIO,VIDEO)


Ֆուտբոլը միավորում է մարդկանց, ազգեր, մշակույթներ: Այն պարզապես խաղ չէ: Ֆուտբոլը շատ երեխաների համար կայանալու միջոց է, ճիշտ ժամանակին սխալ ճանապարհից ետ կանգնելու ուղի, ապրելաձև, կյանքի իմաստ, կիրք, սեր, հույս…
Այս արժեքների առկայությունը ֆուտբոլում են փորձում գտնել աղքատության տարբեր աստիճաններում գտնվող երեխաներ: 
Մասնավորապես բրազիլացի երեխաները…ֆուտբոլը նրանց արյան մեջ է…նրանք ֆուտբոլով են ապրում, մանկուց ընկերանում են այդ անշունչ առարկայի՝ գնդակի հետ:
Ronaldo Luiz Nazario de Lima, Real Madrid CF, Brazil, Football (Soccer) Wallpaper Picture
Մոտավորապես այսպիսի պայմաններում է մեծացել մեր հերոսը՝ Լուիս Նազարիո Դե Լիմա Ռոնալդոն կամ պարզապես ՖԵՆՈՄԵՆԸ: Նրան այդպես են անվանում իր ֆենոմենալ տաղանդի և ցուցադրած ֆանտաստիկ արդյունքների համար: Ռոնալդոյին բազմիցս հետապնդել են վնասվածքները՝ չափազանց ծանր վնասվածքները: Հատկապես սարսափելի էր նրա ծնկի վնասվածքը, որի նմանների դեպքում շատ ֆուտ
բոլիստներ ավարտում են պրոֆեսիոնալ կարիերան: Սակայն Ռոնալդոն ֆենոմեն չէր լինի, եթե այդպես վարվեր: Նա ոչ միայն մեծ կամքի ուժի շնորհիվ վերականգնվեց այդ ահավոր վնասվածքից, այլև ֆանստաստիկ ելույթ ունեցավ 2002 թվականի աշխարհի առաջնությանը՝ դառնալով աշխարհի չեմպիոն և լավագույն ռմբարկու:
Ինչքան էլ ներկայացնենք Ռոնալդոյին, միևնույն է ասելիք կմնա…
Պարզապես ներկայացնենք նրա արդյունքերը՝ թվերի տեսքով.

Ակումբային կարիերա
1993-1994թթ. Կրուզեյրո-34 խաղ՝ 34 գոլ
1994-1996թթ. ՊՍՎ Էյնդհովեն-46 խաղ՝ 42 գոլ
1996-1997թթ. Բարսելոնա-34 խաղ՝ 47 գոլ
1997-2002թթ. Ինտեր-68 խաղ՝ 49 գոլ
2002-2007թթ. ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ-127 խաղ՝ 83 գոլ
2007-2008թթ. Միլան-20 խաղ՝ 9 գոլ
2008-****թթ. Կորինտիանս-55 խաղ 30 գոլ

Միջազգային կարիերա
Բրազիլիայի հավաքական-97 խաղ՝ 62 գոլ  

Տիտղոսները՝
1994թ. ԱՄՆ, Աշխարհի առաջնություն-ոսկե մեդալ 
1995թ. Ուրուգվայ, Ամերիկայի գավաթ-արծաթե մեդալ
1996թ. Ատլանտա, Օլիմպիական խաղեր-բրոնզե մեդալ
1997թ. Սաուդյան Արաբիա, Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկություն-ոսկե մեդալ
1997թ. Բոլիվիա, Ամերիկայի գավաթ-ոսկե մեդալ
1998թ. Ֆրանսիա, Աշխարհի առաջնություն-արծաթե մեդալ
1999թ. Պարագվայ, Ամերիկայի գավաթ-ոսկե մեդալ
2002թ. Ճապոնիա/Կորեա, Աշխարհի առաջնություն-ոսկե մեդալ

Իսկ հիմա դիտեք այս ամենը հստակ բնութագրող տեսանյութը.



Realmadrid.am
www.footballist.ucoz.com®

Просмотров: 598 | Добавил: ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 1
0  
ՎԻԴԵՈՆ ԱՆՊԱՅՄԱՆ ՆԱՅԵՔ ՇԱԱԱԱԱԱԱԱԱՏ ԼԱՎՆԱ

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ՖԵՆՈՄԵՆԸ

Զվարճալի

ԿԱՅՔԻ ԲԱՆՆԵՐԸ

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

www.footballist.ucoz.com'Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024